03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Ազատամարտիկներին պատերազմի դաշտում չեն տեսել /վիդեո/

“Ազատամարտիկների անունից այսօր խոսող շատ մարդիկ ժամանակին չեն երեւացել պատերազմի դաշտում, շատերն էլ հիմա չեն երեւում”,-նման տեսակետ հայտնեց Նախախորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանը վերջին ասուլիսում: Նրա խոսքով՝ կգա ժամանակը, երբ բոլորը կհամախմբվեն: Դիտեք նաեւ տեսանյութը:

Ադրբեջանական կողմի տարածած հերթական զավեշտը

Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ համառորեն շարունակում են իրականության հետ որևէ առնչություն չունեցող տեղեկատվության տարածումը: Այս անգամ ադրբեջանական ՛՛ապա.ազ՛՛-ի քարոզիչները, վկայակոչելով ՛՛ռազմական աղբյուրներ՛՛, գրում են, թե մայիսի 25-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհված ԼՂՀ ՊԲ փոխգնդապետ Գարիկ Բալայանը զբաղեցրել է ՀՀ ՊՆ 2-րդ […]

Ինչու պիտի ջահել տղան ծառայի /վիդեո/

Տավուշի մարզի N զորամասի զինծառայող Կարեն Մնացականյանը մի քանի օրից զորացրվում է: ՛՛Սպասումներ շատ կան՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Զինվորի խոսքով՝ ծառայության վերջին օրերն ավելի հետաքրքիր են անցնում, ընկերների հետ կատակում են, հիշում անցած օրերը: Կարենի խոսքով՝ ծառայությունը տղայի համար է, յուրաքանչյուրը պետք է ծառայի: Այդ դեպքում ինչու են շատ տղաներ խուսափում ծառայությունից, հետաքրքրվեցինք. ՛՛Երևի […]

Գնդապետի որդու վիճակը ծանր է. նա գտնվում է զինվորական հոսպիտալում. ահազանգ/վիդեո/

Արդեն 8 ամիս անազատության մեջ գտնվող ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի որդին բանակ է զորակոչվել առողջական խնդիրներով: Այդ մասին Henaran.am-ը գրել է մինչ Ավետիսյանի որդու զորակոչվելը: Ավետիսյանի ընկերները և նրա ընտանիքի անդամները պնդում էին, որ տղան ի ծնե  սրտի արատ ունի, ինչպես նաև վահանագեղձի խնդիրներ (թունավոր զոբ): “Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի” հանձնախմբի ղեկավար Գագիկ Սարուխանյանը […]

Զինվորի հուղարկավորությանը մասնակցեց Բակո Սահակյանը.karabakh-life.am

Ինչպես տեղեկացնում է http://karabakh-life.am/,  մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը` ժամը 02:55-ի սահմաններում` ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը կանխելու ժամանակ զոհվել է ՊԲ զինծառայող, եֆրեյտոր, 1995թ. ծնված Էրիկ Վիլերի Գասպարյանը:  Այսօր հայրենիքի պաշտպանությանը նահատակված զինվորին վերջին հրաժեշտը տվեցին նրա հարազատները, հարյուրավոր քաղաքացիներ: Զինվորի հարազատների վիշտը կիսելու էին եկել նախագահ Բ. […]

Պաշտպանության նախարարության պարզաբանումը

10.05.2014թ., ժամը 08:50-ի սահմաններում, հյուսիսարեւելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հայտնաբերվել էր ժամկետային զինծառայող, շարքային Ներսես Ղազարի Կարապետյանը` գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով: Իջեւանի քաղաքային հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին Ներսես Ղազարի Կարապետյանը մահացել էր: Դեպքի առթիվ 10.05.2014թ-ին ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 365 հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական […]

Մայիսի 29-ը Խաղաղապահների միջազգային օրն է /ֆոտո/

Մայիսի 29-ը խաղաղապահների միջազգային օրն է: Այսօր նշվում է նաեւ Հայաստանի խաղաղապահ ուժերի կազմավորման տարեդարձը: Տոնի կապակցությամբ մայիսի 29-ին հանդիսավոր միջոցառում է անցկացվել ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադում: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Լեւոն Մնացականյանը, Խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը, ՀՀ ՊՆ Դ. Կանայանի […]

Մեր շարքային զինվորները կրկին հաղթող են դուրս եկել

Ինչպես ցույց է տալիս երեկվա դիվերսիան, հակառակորդը կրկին գործել է իր այսպես կոչված ”գերարհեստավարժների” միջոցով։ Եվ մեր շարքային զինվորները կրկին հաղթող են դուրս եկել դրանց դեմ՝ սպանելով անգամ իրենց դիվերսիոն խմբի հրամանատարին։ Facebook-յան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: 

Ադրբեջանի հերթական դիվերսիան.կորուստներ 2 կողմից

Մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը` ժամը 02:55-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդը  ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով հակառակորդի հատուկ ջոկատայիններիառաջխաղացումը, դիմել են պատասխան գործողությունների և, նրանց պատճառելով նշանակալի կորուստ, հետ շպրտել ելման դիրքեր: Ըստ նախնական տվյալների՝ ադրբեջանական կողմը տվել է առնվազն  երկու զոհ և մեկ վիրավոր: Ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում պաշտպանության բանակը ունեցել […]

ՀՀ զինված ուժերի զինծառայողները կարողանում են բարձր պահել հայ սպայի պատիվը. նախարար

  Մայիսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է վերջերս ՌԴ-ում կայացած ԱՊՀ անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաբանակային օլիմպիադայի շրջանակում մաթեմատիկա, ինֆորմատիկա և ռազմական անգլերեն առարկայական առաջնություններին մասնակցած ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի և ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտի կուրսանտներին: Ընդունելությանը ներկա էին նաև օլիմպիադայում Հայաստանի ռազմաուսումնական հաստատությունները ներկայացրած […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի