17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԲՀԿ-ում բուռն քննարկումներ են եղել

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց  Կառավարության կողմից ներկայացված ‘’Զինապարտության մասին’’ ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախքան քվեարկությունը ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտնեց. ՛՛Լինեմ անկեղծ, խնդիրը բավականին բուռն քննարկվեց ԲՀԿ խմբակցության նիստում: Ներկա համակարգն, իհարկե, թերի է ու լայն դաշտ է բացում կոռուպցիոն ռիսկերի համար ու հնարավորություն է բացում, որ արտոնությունից օգտվեն մեծահարուստների երեխաները՛՛: Զոհրաբյանը նկատեց, որ միաժամանակ այս նախագիծն էլ  կրկին խնդիրներ է հարուցում: Ըստ այդմ էլ՝ որոշել են, որ ԲՀԿ-ը խմբակցությունը քվեարկի ազատ:

Նախագիծն ընդունվեց 76 կողմ, 20 դեմ և 6 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Նշենք, որ ըստ այս նախագծի` կրթությունը Հայաստանից դուրս շարունակել ցանկացող արական սեռի քաղաքացիները զինծառայությունից տարկետման իրավունք կստանան միայն Կառավարության համապատասխան անհատական որոշման դեպքում: Նրա խոսքով` կրթությունն արտերկրում շարունակել ցանկացողների մեծ մասը հիմնականում արական սեռի ներկայացուցիչներ են, որոնց հիմնական մասը ցանկանում է կրթությունը այլ երկրում շարունակել զինծառայությունից խուսափելու համար:

Արտասահմանում կրթությունը շարունակելու իրավունք ստացած քաղաքացիները Կառավարության հետ կկնքեն 8.5 միլիոն դրամի չափով գրավի պայմանագիր, ինչն էլ երաշխիք կտա, որ նրանք հետագայում վերադառնան հայրենիք և իրենց գիտելիքներն օգտագործեն երկրի զարգացման և բարգավաճման գործում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ