02 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ճնշում են. ՀԿ-ների հայտարարությունը

2017 թ․ ապրիլի 4-ին հրապարակվեցին ընտրողների ստորագրած ցուցակները, ինչից հետո ապրիլի 5-ին քաղաքացի Արմինե Ամեխյանը դիմել էր «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ «Իրավունքի Եվրոպա միավորում» հկ-ի գրասենյակ՝  հայտնելով, որ նայելով 33/39 տեղամասի ստորագրած ցուցակը, նկատել է, որ իր անվան դիմաց (ընտրողների ստորագրված ցուցակում հերթական համարը՝ 536) կա կնիք և ստորագրություն, այսինքն՝ իր փոխարեն կատարվել է քվեարկություն։ […]

Ազատ կարձակե՞ն. Սամվել Բաբայանի փաստաբանը մանրամասնում է

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր՝ ապրիլի 12-ին, տեղի կունենա Արցախի պաշտպանական բանակի նախկին հրամանատար, անազատության մեջ գտնվող Սամվել Բաբայանի կալանքի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը: Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սամվելի Բաբայանի   պաշտպան՝ Ավետիս Քալաշյանը: Ավետիս Քալաշյանը  Վերաքննիչ բողոք էր ներկայացրել՝ բողոքարկելով Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության […]

Գավառի դպրոցում ռադիոակտիվ նյութ է հայտնաբերվել

Ապրիլի 12-ին, ժամը 08.05-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի դպրոցներից մեկի ֆիզկիայի լաբորատորիայում գտնվող տարայի վար առկա է Осторожно радиоактивность գրությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մենել ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի բաժնի քիմիկ-հետախույզները: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Թրամփի հարձակումը Սիրիայի վրա սխալ էր մի շարք պատճառներով

Հարութ Սասունյան        «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Բազմաթիվ ամերիկացներ և մարդիկ ամբողջ աշխարհում մեծ մտահոգությամբ հետևել են Դոնալդ Թրամփի հնչեցրած չկշռադատված և տարօրինակ գաղափարներին՝ նախագահական քարոզարշավի ընթացքում և ավելի մտահոգիչ՝ նախագահ դառնալուց հետո: Մի բան է չհամաձայնել նրա հետ ներքին քաղաքականության հարցերով, ինչպես օրինակ, մահմեդական զբոսաշրջիկների արգելումը, առողջապահությունը կամ պատի կառուցումը, բոլորովին […]

ԿԳՆ-ի պարզաբանումը՝ կապված աշակերտների ինքնասպանության փորձի հետ հետ

Երևանի թիվ 127 ավագ դպրոցի բակում երկու աշակերտի կողմից կատարված մտահոգիչ միջադեպի /ինքնավնասման փորձ/ առնչությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ դպրոցի տնօրենը հրավիրվել է նախարարություն՝ ներկայացնելու համապատասխան պարզաբանում միջադեպի շարժառիթների և դրան առնչվող հանգամանքների վերաբերյալ: Խնդիրը նախատեսվում է առաջիկայում քննարկել նաև դպրոցի մանկավարժական խորհրդի ընդլայնված նիստում, որին կմասնակցեն ԿԳՆ ներկայացուցիչները: Նախարարությունն արձանագրում […]

«Ես փող չունեմ՝ ուրեմն ամուսինս բերդում պետք է մեռնի»

Սարի թաղի բնակիչները կշարունակեն նստացույցը ՀՀ գլխավոր դատախազության մոտ, քանի որ նրանց չի գոհացրել ՀՀ գլխավոր դատախազ  Արթուր Դավթյանի արձագանքը: Այս մասին Henaran.am-ի թղթակցի  հետ զրույցում ասաց  կալանավորված Էդուարդ Զեյթունյանի կինը՝ Լալա Բերնեցյանը: Նշենք, կանայք պահանջում են վերանայել  առաջադրված մեղադրանքները եւ ազատ արձակել 10  կալանավորվածներին։  Նրանք մեղադրվում են նախորդ տարվա  հուլիսյան դեպքերից հետո   իշխանության ներկայացուցչի նկատմամբ […]

Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ քրգործ հարուցվեց

Ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունները լուսաբանելու ընթացքում  «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տիրայր Մուրադյանի  նկատմամբ բռնություն կիրառելու և մասնագիտական գործունեությունը խոչնդոտելու վերաբեյալ հրապարակման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործ է հարուցվել: Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով: Նյութերի նախապատրաստման ընթացքում «Հայկական […]

Պարզվում են 20-ամյա երիտասարդի՝ հրազենային վնասվածք ստանալու հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է 20-ամյա երիտասարդի՝ հրազենային վնասվածք ստանալու հանգամանքները։ ՀՀ քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝  2017թ.  ապրիլի 8-ին՝ ժամը 16:55-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ ձախ ազդրի շրջանում հրազենային վնասվածքով բժշկական կենտրոն է տեղափոխվել 20-ամյա մի երիտասարդ։ Պարզվել է͵ […]

Սպանություն Արագածոտնում. դիակի վրա 10-ից ավելի կրակոցի հետք

Ապրիլի 10-ին, ժամը 23.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ Աշտարակ քաղաքի վերջնամասում տղամարդու դիակ կա:  Մեկնած օպերատիվ խումբը Աշտարակի ձախակողմյան հատվածի հողակտորներից մեկի վագոն-տնակում հայտնաբերել է 1965 թ. ծնված Հարություն Մովսիսյանի դիակը` հրազենային վնասվածքներով: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 5.45 մմ տրամաչափի 10 պարկուճ: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Արագածոտնի մարզային վարչությունների և […]

Դիարբեքիրում ուժգին պայթյուն է որոտացել. կան վիրավորներ /ֆոտո/

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի Բաղլար շրջանի ոստիկանական բաժանմունքի մասնաշենքերից մեկի արհեստանոցում ուժգին պայթյուն է որոտացել: «CNNTurk»-ի հաղորդմամբ` նախնական տվյալներով կա 5 վիրավոր, որոնցից մեկը` ծանր: Նշվում է, որ դեպքի վայր ժամանած բազմաթիվ շտապ օգնության մեքենաները վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց: Պայթյունը տեղի է ունեցել ոստիկանական զրահամեքենայի վերանորոգման ընթացքում: Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն պայթյունի վերաբերյալ հայտարարության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի