04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Սպանություն Արագածոտնում. դիակի վրա 10-ից ավելի կրակոցի հետք

Ապրիլի 10-ին, ժամը 23.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ Աշտարակ քաղաքի վերջնամասում տղամարդու դիակ կա: 

Մեկնած օպերատիվ խումբը Աշտարակի ձախակողմյան հատվածի հողակտորներից մեկի վագոն-տնակում հայտնաբերել է 1965 թ. ծնված Հարություն Մովսիսյանի դիակը` հրազենային վնասվածքներով: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 5.45 մմ տրամաչափի 10 պարկուճ:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Արագածոտնի մարզային վարչությունների և Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների և որոնողական աշխատանքների արդյունքում՝ ապրիլի 11-ին, ժամը 6.50-ի սահմաններում, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Աշտարակի Երևանյան փողոցում, տաքսու մեջ, հայտնաբերվել և Աշտարակի բաժին բերման է ենթարկվել 1971 թ. ծնված Արա Ն.-ն:

Հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերված է: Նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ