02 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

«Հիշեցի մորս, դիմացս մեզ կացնահարողն էր…»

Կնոջը, զոքանչին ու աներոջը կացնահարած Վլադիկ Մարտիրոսյանը կանգնել է դատարանի առաջ: Երեկ՝ ապրիլի 10-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է առաջին դատական նիստը: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում կացնահարված կինը՝ Թագուհի Մանսուրյանը նշեց, որ ինքը փորձում է հաղթահարել ցավը և հանուն երեխայի ապրել նորմալ կյանքով. « Երեկ իմ համար ծանր օր էր, քանի որ […]

Հրաձգություն դպրոցում․ կան զոհեր /ֆոտո, տեսանյութ/

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան Բեռնարդինոյի տարրական դպրոցներից մեկում կրակոցներ են հնչել, ինչի արդյունքում երեք զոհ կա։  Հայտնի է դարձել, որ դասասենյակ Է մտել ատրճանակով զինված մի տղամարդ եւ գնդակահարել ուսուցչուհուն, վիրավորել երկու աշակերտների, իսկ այնուհետեւ ինքնասպան Է եղել: Ավելի ուշ վիրավոր դպրոցականներից մեկը՝ 8-ամյա Ջոնաթան Մարտինեսը, նույնպես մահացել Է հիվանդանոցում, ուր նրան տեղափոխել Էին ուղղաթիռով: Ոստիկանությունում […]

Անհնար է. Ժողովուրդ

20 օր է անցել ԼՂՀ պաշտպանության բանակին նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կալանավորումից, սակայն հարազատներն այդպես Էլ չեն կարողանամ տեսակցել նրան։ Այս մասին թերթի հետ զրույցում ասացին նրա հարազատները՝ նշելով որ ո՛չ տեսել են եւ ոչ Էլ հնարավարություն են ունեցել խոսելու։ Նշենք, որ ԱԱԾ-ն Բաբայանին, նրա մարտական ընկերոջը՝ Սանասար Գաբրիելյանին, ու եւս մեկ անձի կալանավորել է Վրաստանից […]

Կոռուպցիոն սկանդալ. Հրապարակ

տեղեկություններով՝ դատական համակարգում հերթական կոռուպցիոն սկանդալն է հասունանում։ Իրավապահները պարզել են, որ 2008թ․ առայսօր դատական գործերով սահմանված տուգանքներով կատարողական թերթիկներ չկան։ Խոսքը քրեական գործերի մասին է, երբ դատարանն ազատազրկելու փոխարեն տուգանում է, մարդը վճարում է տուգանքը, սակայն դա պետբյուջե հասնում է, թե ոչ, հայտնի չէ՝ կատարողական թերթիկները չկան։ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, […]

Մավրն արեց իր գործը, Մավրը կհեռանա. Ժամանակ

Թերթին հասած տեղեկություններով՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը միայն 2018-ին կկարողանա նշանակվել պաշտպանության նախարարի պաշտոնում։ Նրա նշանակումը կախված է 2018թ․աշնանը Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի երկրների 17-րդ գագաթնաժողովից: Դրանից հետո պաշտոնից կհեռանա այս աննախադեպ միջոցառման հեղինակը՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրան այդ պաշտոնում կփոխարինի Վիգեն Սարգսյանը:  Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

Ողբերգություն Երևանում. ինքնաձիգով կրակել է 21-ամյա երիտասարդի վրա

Ապրիլի 8-ին, ժամը 16.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Հարավ-Արևմտյան թաղամասի բենզալցակայանի մոտից աջ ոտքի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 21-ամյա Անդրանիկ Ն.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Անդրանիկ Ն.-ին հրազենային վնասվածքը […]

30 տնօրեններ Դանիել Իոննիսյանից 2-ական միլիոն դրամ եւ ներողություն են պահանջում․ aravot.am

Դպրոցների եւ մանկապարտեզների 30 տնօրեններ պատրաստվում են դիմել վարչական դատարան`ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության: Նրանք պահանջում են, որպեսզի կազմակերպության անունից ներողություն հայտնեն եւ յուրաքանչյուրին երկուական միլիոն դրամ փոխհատուցեն`իրենց պատիվն ու արժանապատվությունն արատավորելու համար, գրում է aravot.am-ը: Կազմակերպությունը, հիշեցնենք, նախընտրական քարոզչության շրջանում հրապարակեց մանկապարտեզների եւ դպրոցների տնօրենների 114 ձայնագրություններ, որոնք փաստում էին այն մասին, որ […]

Ընտրախախտումների վերաբերյալ դեպքերով հարուցվել են 16 քրեական գործեր

Ի լրումն ՀՀ գլխավոր դատախազության համացանցային կայքում հրապարակված 07.04.2017թ. հաղորդագրության՝ տեղեկացնում ենք, որ  ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբը մինչ օրս առանձնացրել է զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված, թեժ գծով ստացված՝ զուտ իրենց բովանդակային նկարագրությամբ, առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող 498 հաղորդումներ  և դրանք օպերատիվ կերպով ուղարկվել են ՀՀ ոստիկանության, ՀՀ քննչական կոմիտեի տարածքային բաժիներ, ՀՀ ՊՆ […]

7 տարի առաջ սպանված Արտակ Նազարյանի գործը ՄԻԵԴ-ում է

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը մարտի 14-ին որոշում է կայացրել կոմունիկացնել Արտակ Նազարյան մահվան գործը։ Այդ մասին հայտնում է նրա քույրը՝ Ծովինար Նազարյանը։ Այսինքն՝ ՄԻԵԴ-ը դիմել է ՀՀ կառավարությանը՝ պարզաբանումներ ակնկալելով տվյալ գործի մի շարք հանգամանքների վերաբերյալ։ Կառավարությունն ունի 16 շաբաթ ժամանակ, որից հետո բողոքատու կողմը կներկայացնի իր մոտեցումները։ Այս մասին ՄԻԵԴ-ը նամակ է հղել գործով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի