02 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ինչ են շշնջացել Սերժի ականջին. Հայկական Ժամանակ

Հայտնի սփյուռքահայերի խումբը, ինչպես եւ խոստացել էր, խորհրդարանական ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ժամանեց Հայաստան: Սերժ Թանկյան, Ատոմ Էգոյան, Արսինե Խանջյան եռյակը իրենց ընկերների հետ միասին քվեարկության օրը անցկացրեցին հանրապետության տարբեր ընտրատեղամասերում, ինչ-որ բաներ ֆիքսեցին, ինչ-որ բաներ չֆիքսեցին, քվեարկության հաջորդ օրը ասուլիսում թեթեւակի գնահատեցին ընտրությունների արդյունքները եւ մեկնեցին Արցախ: Ապրիլի 3-ին հայտնի սփյուռաքահայերն արդեն […]

Դպրոցականը հրազենային վիրավորում է ստացել ավտոճանապարհին վարորդների վեճի արդյունքում /տեսանյութ/

12-ամյա դպրոցականը Պերմում հրազենային վնասվածք է ստացել որովայնի հատվածում ավտոճանապարհին վարորդների վեճի արդյունքում։ Երեխան տուն եր վերադառնում մարզական պարապմունքից եւ ճակատագրական պահին անցնում էր վիճողների կողքով։ Տղամարդկանցից մեկը հանել է զենքն ու կրակել մյուսի վրա, սակայն պատահաբար երեխային է վնասել։ Բարեբախտաբար, երեխան այժմ լավ է, կյանքին վտանգ չի սպառնում։ Մանրամասները՝ տեսանյութում

Արմավիրում հայտնաբերվել է կնոջ դի. կասկածյալը նախկին ամուսինն է

Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18:40-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում կնոջ դի կա: Ոստիկաններն ու քննիչները նշված փողոցում հայտնաբերել են գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով կնոջ դի: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել […]

Ինչո՞ւ է Վարդուհուն ինքնասպանության հասցնելու գործը դանդաղում

Երեւանում մարտի 7-ին  նախնական տվյալներով՝  շենքի 4-րդ հարկից նետվելու միջոցով ինքնասպանություն գործած 41-ամյա Վարդուհի Սարոյանին ինքնասպանության հասցնելու համար հարուցված քրեական գործում լուրջ տեղաշարժ դեռևս չի նկատվում: Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վարդուհի Սարոյանի փաստաբանը՝ Հասմիկ Մարտիրոսյանը և հավելեց, որ նախաքննության ժամկետները արդեն ավարտվել են: «Հնարավոր է փորձագետի եզրակացություններ են ստացվում, բայց սա ես […]

Խեղճ գյուղի խեղճ տատին հայտնվել է անհարմար իրավիճակում․ դատարանում թեժ էր /տեսանյութ/

Այսօր ՀՀ վարչական դատարանում մեկնարկել է  ՕՐՕ դաշինքի հայցադիմումի քննարկումը: Դաշինքի ներկայացուցիչները դատարանից պահանջում են չեղյալ համարել ԿԸՀ-ի որոշումը, որով մերժվել էր դաշինքի դիմումը: Դիմումով դաշինքը հանձնաժողովից պահանջել էր քվեարկած անձանց մատնահետքերի միասնական բազայի ստեղծում: ՕՐՕ դաշինքը ներկայացնող փաստաբան Լեւոն Օհանյանը նշեց, որ տեխնիկական պատճառներից ելնելով՝ մատնահետքերի համադրումը հնարավոր չի եղել։ Եւ որպես օրինակ՝ նշեց, […]

Դիրաբեքիրի պայթյունն ահաբեկչություն էր․ Թուրքիայի ՆԳ նախարար

Երեկ` ապրիլի 11-ին, Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի Բաղլար շրջանի ոստիկանական բաժանմունքի արհեստանոցում տեղի ունեցած պայթյունն ահաբեկչական գործողություն է եղել: Թուրքական «Haberler.com» լրատվական կայքի հաղորդմամբ` նման հայտարարություն է արել երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն: Սոյլուն նշել է, որ դեպքի վայրի զննության ժամանակ հայտնաբերվել արհեստանոցի պարսպի դրսի մասից դեպի ներս փորված թունել, որի միջոցով էլ պայթուցիկ նյութը […]

Ուրբաթ Վալոդին տուն կտանեմ.Ռեմբոն հույս ունի

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ ապրիլի 12-ին կայացավ ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ  Վոլոդյա Ավետիսյանի դատավարությունը:  Քննվեց վաղաժամ ազատ արձակվելու հայցադիմումը, որը բավականին ժամանակ մերժվում է առանց հիմնավորման: « Մենք էլ չեն կարողանում համբերել, ամեն ինչ սահման ունի: Մեռանք դատարաններում մեր անմեղ ընկերոջ համար պայքարելով: Ես այս դատավորի մասին լավ կարծիք կազմեցի: Հույս […]

Մենք ոչ թե բանտարկյալներ ենք, այլ գերիներ.գնդապետի սկանդալային հայտարարությունը

Էրեբունի դատարանում այս պահին քննարկում է ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ  Վոլոդյա Ավետիսյանին վաղաժամկետ ազատ արձակելու հարցը:  Դատարանում  ելույթ ունեցավ նաև Վոլոդյա Ավետիսյանը, ով  նշեց, որ իրեն փակի տակ պահելն անօրինական քայլ է: «Մենք ոչ թե բանտարկյալներ ենք, այլ գերիներ»,- հայտարարեց  ազատամարտիկը: Իր ելույթում   անդրադառնալ ով դատապարտյալների ծախսերի համար պետբյուջեից հատկացվող գումարներին ազատազրկված գնդապետը նշեց. «Հեռուստատեսությամբ ես […]

Ջրվեժի սպանության կասկածյալ կինը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկած անհետաձգելի քննչական միջոցառումների արդյունքում  պարզվել է 35-ամյա տղամարդու սպանության մի շարք հանգամանքներ։  Մեկ անձ ձերբակալվել է: 2017թ. ապրիլի 11-ին ահազանգ է ստացվել առ այն, որ Ջրվեժի Մայակ թաղամասի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի կա: Անմիջապես դեպքի […]

Սպանություն Ջրվեժում

Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել: Ոստիկանության լրատվության բաժնից հաստատեցին տեղեկությունը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում անձի ինքնությունը պարզվել է, նշված տղամարդը 1982 թվականին ծնված Ա.Հ.-ն է: Ոստիկանությունից հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի