25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ուրբաթ Վալոդին տուն կտանեմ.Ռեմբոն հույս ունի

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ ապրիլի 12-ին կայացավ ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ  Վոլոդյա Ավետիսյանի դատավարությունը:

 Քննվեց վաղաժամ ազատ արձակվելու հայցադիմումը, որը բավականին ժամանակ մերժվում է առանց հիմնավորման:

« Մենք էլ չեն կարողանում համբերել, ամեն ինչ սահման ունի: Մեռանք դատարաններում մեր անմեղ ընկերոջ համար պայքարելով: Ես այս դատավորի մասին լավ կարծիք կազմեցի: Հույս ունեմ ուրբաթ Վալոդին գրկած տուն կտանեմ»,- Henaran.am-ի թղթակիցի հետ զրույցում Վոլոդյա Ավետիսյանի մարտական ընկեր՝ Ստեփան Ստեփանյանը (Ռեմբո):
«Մենք բոլորով միասին ենք ու միասնական, որովհետև արյուն ու կյանք ենք տվել մեր երկրի համար: Վալոդյաի ազատազրկումը ապտակ էր բոլորիս երեսին: Մեր արյունով պահած երկրում նման մարդը դարձավ բանտարկյալ»,-ասաց ազատամարտիկ Սուսաննա Գրիգորյանը:

Վոլոդյա Ավետիսյանի հաջորդ դատը կկայանա ապրիլի 14-ին, ժամը 17:00-ին՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: 

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային ծառայությունից ազատելու համար և 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից՝ նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։

Երևանի Քանաքեռ և Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Վոլոդյա Ավետիսյանին դատապարտել է 6 տարի ազատազրկման՝ հօգուտ պետության 814 000 դրամի բռնագանձմամբ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ