02 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Փախստականը բռնաբարել է աղջկան սիրած տղայի աչքի առաջ

Գերմանիայի ոստիկանությունը ձերբակալել է Գանայից փախստականի, ով մեղադրվում է տեղացի մի կնոջ բռնաբարության մեջ։ Միջադեպը տեղի է ունեցել Բոննում։ Զինված փախստականը հարձակվել է 23-ամյա աղջկա վրա եւ բռնաբարել նրան սիրած տղայի աչքի առաջ։ Փախստականին արդեն ձերբակալել են։ Ձերբակալելիս նա հարձակվել է ոստիկանների վրա, հարվածել նրանցից մեկին։

«Մանախ»-ի պաշտպանը բողոքում է

«Ելք» դաշինքի վստահված անձանց վրա հարձակում գործելու մեջ մեղադրվող «Մանախ» մականունով Արթուր Այվազյանի պաշտպան Հայկ Ալումյանը բողոք է հղել Վերաքննիչ դատարան` ընդդեմ առաջին ատյանի իր պաշտպանյալին կալանավորելու որոշման: Պաշտպանի բողոքում  միջնորդություն է ներկայացվումէ, որ կամ վերացվի կալանավորման որոշումը կամ կիրառվի գրավ: Հիշեցնենք, որ 2017 թվականի մարտի 31-ին՝ ժամը 23:15-ին, Նիկոլ Փաշինյանից ահազանգ է ստացվել ՀՀ […]

Լիաննան հարբած հայհոյել է ոստիկաններին

Գորիս քաղաքի բնակչուհի Լիաննա Ջ.-ի կողմից խուլիգանություն կատարելու և ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից վերջինիս խոշտանգելու դեպքերի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ: Այսպես, հիշյալ գործի նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն, 21.03.2017թ.-ին Լիաննա Ջ.-ն հարբած վիճակում մտել է ՀՀ ոստիկանության Գորիսի բաժին, հայհոյանքներ տվել, այնուհետև […]

Աղվան Վարդանյանի դիմումի հիման վրա քրեական գործ է հարուցվել

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ, նույն կուսակցության նախընտրական շտաբի պատասխանատու Աղվան Վարդանյանը 02.04.2017թ.-ին ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված գրությամբ հայտնել է, որ Արագածոտնի մարզի Փարպի համայնքում տեղակայված 17/21 ընտրատեղամասում քվեարկությունը կատարվում է ուղղորդված և բաց, քվեախցիկ են մտնում մեկից ավելի անձինք և վերահսկվում է ընտրողի կողմից կատարված քվեարկությունը: Նույն օրը հիշյալ գրությունն ուղարկվել է Արագածոտնի  […]

Բժշկական կենտրոնում նորածին է մահացել.մանրամասներ

 ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու բժշկական կենտրոնում նորածնի մահվան պատճառները:  2017 թվականի ապրիլի 4-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ ծննդատան բժշկուհու կողմից իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով իր որդին մահացել է ծնվելուց երկու օր անց:   Նախնական տվյալներով՝  համապատասխան […]

Ավազակային հարձակում Արաբկիրում. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից  որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ: Նախնական քննության տվյալներով՝ ապրիլի 8-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած 2 անձինք ապօրինի մուտք են գործել բնակչուհու կողմից  Երևան քաղաքում վարձակալած բնակարան եւ պահանջել […]

Հայտնաբերվել է բարդիների սպանդի հեղինակը

Ապրիլի 10-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Աղաբաբյան փողոցում՝ «Դելֆին» լողավազանի դիմաց, 23 բարդի են հատել: Ձեռնարկված միջոցառումների և որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարել է 1966 թ. ծնված Ա. Ս.-ն, որը ապրիլի 10-ին, ժամը 11.30-ին, Դավթաշենի 36/2 հասցեի մոտ հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին: Պատճառված նյութական վնասի […]

Ավազակային հարձակման է ենթարկվել ՍՊԸ-ի տնօրենը. ՔԿ

 ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ապրիլի 9-ին Երևան քաղաքում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ 2017 թվականի ապրիլի 9-ին՝ ժամը 01:40-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած երկու անձինք՝ դիմակավորված͵ մուտք են գործել Երևան քաղաքի Կիևյան փողոցում գործող ՍՊ ընկերությանը պատկանող գրավատուն, ատրճանակի գործադրմամբ […]

Եգիպտոսում երեք ամսով արտակարգ իրավիճակ է հայտարարվել /տեսանյութ/

Եգիպտոսում տեղի ունեցած ահաբեկչական շարքից հետո երկրի նախագահը երկրում երեք ամսով արտակարգ դրություն է հայտարարել։ Հիշեցնենք, որ երկու քաղաքների եկեղեցիներում տեղի ունեցած պայթյունների արդյունքում մոտ 50 զոհ եւ տասնյակ վիրավորներ կան։ Ահաբեկչությունները բողոքի հզոր ալիքներ են բարձրացրել Եգիպտոսում։ Տանտա քաղաքի փողոց են դուրս եկել հարյուրավոր մարդիկ, նրանք բողոքում են երկրի իշխանություններից։ Մանրամասները՝ տեսանյութում

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի