02 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

«ՍԱՍ գրուպի» հայտնի ձայնագրությամբ զբաղվում են

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ «Hayastan 24» կայքում 14.04.2017թ. հրապարակված ենթադրաբար «ՍԱՍ» գրուպի աշխատակիցների հետ անցկացված նախընտրական ժողովի վերաբերյալ   ձայնագրությունն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` դրանում  առկա հանգամանքները ստուգելու նպատակով: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:  

23 բարդիների «սպանդի» հեղինակը կալանավորվեց

Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը եւ կալանավորել է Դավիթաշենում 23 բարդի հատելու մեջ մեղադրվող Ալեքսան Սամսոնյանին: Այս մասին հայտնում է   նրա շահերի  պաշտպան` Արմեն Մելքոնյանը: Պաշպանը նշում է, որ իր պաշտպանյալն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդում: Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ էր ստացվել, որ […]

Հոգեբուժարանում է. Ժողովուրդ

 «Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տան ուղղությամբ նռնակ նետելու գործով կալանավորված Հովհաննես Մուրադյանը առաջիկայում կրկին կհետազոտվի, որից հետո վերջինիս գործը կուղարկվի դատարան: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է վերջինիս հայրը՝ Սերգեյ Մուրադյանը՝  նշելով, որ արդեն մեկ տարի է, ինչ որդին  հարկադիր բուժման համար գտնվում է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոցում: Հիշեցնենք` մեկ տարի առաջ այս […]

Ես ունեմ միսիա. կույր Լուսինեի բողոքը /տեսանյութ/

Տեսողության խնդիր ունեցող Լուսինե Դավությանը պայքարելու է արդարության հասնելու համար: Լուսինեին անհանգստացնում են սոցիալական անարդարությանն առնչվող հարցեր: Լուսինեն նկատում է, որ մանավանդ հաշմանդամություն ունեցող անձինք պաշտպանված չեն.« Հատկապես ադեկվատ տեղեկատվության մատուցման  կարիք ունեն հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր իրենց իրավունքներից տեղյակ չեն»: Լուսինե Դավությանը առաջարկներ ունի.«Ցավով պետք է նշեմ, որ տեղեկատվության պակասը շատերին բերում է տներում […]

Մի քեֆ, մի ուրախություն /ֆոտոշարք/

Ապրիլի 14-ին հանդիսավոր պայմաններում նշվեց Ոստիկանության օրը՝ մասնագիտական տոնը Հայաստանի Հանրապետության ոստիկանության, որն արդեն 99 տարի հանցավորության դեմ պայքարի, հասարակական կարգի պահպանման, քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանության առաջնագծում է: ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ՝ ոստիկանության կոլեգիայի անդամները, բարձրաստիճան սպաները, վետերաններն ու հյուրերը հարգանքի տուրք մատուցեցին Հայաստանի ոստիկանության բոլոր սերունդների նվիրյալներին՝ ծաղկեպսակներ ու […]

Ողջունում ենք դատախազության հայտարարությունը․ ԱՄՆ դեսպանատունը՝ հայտնի ձայնագրության մասին

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․ «Վերջերս կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ԱՄՆ-ի և միջազգային կառույցների կողմից հայտարարություն եղավ, որում նշվում էր, որ ընտրական գործընթացների վրա բիծ են թողել քվեներ գնելու և ընտրողների նկատմամբ ճնշումներ գործադրելու մասին արժանահավատ հաղորդումները: Հայտարարությամբ մենք Հայաստանի կառավարությանը, կուսակցություններին ու քաղաքացիական հասարակությանը հորդորում էինք աշխատել միասին՝ գոյություն […]

«Այնպես, որ ՍԱՍնքյաս …»

«Վարչական ռեսուրս կիրառվում է բոլոր երկրներում, այդ թվում նաև Արևմուտքում: Իսկ Հայաստանում շատ հայավարի է ամեն ինչ` խնամի, ծանոթ, բարեկամ, հարազատ, ընկեր, թաղի տղա, դասարանցի, կուրսեցի, հարևան, պետ, ենթակա…Գուցե մի բան էլ մոռացա…Մենք սիրում ենք ամեն ինչ ճոխացնենք…Նույնիսկ թաղումները` պաստառներով, ավտոների շարաններով, նույն ընտանիքի բոլոր անդամների պսակներով… Մի խոսքով մտածելու շատ բան ունենք, շատ-շատ, դա […]

Ավազակային հարձակում Երևանի Կիևյան փողոցում գործող գրավատներից մեկում

Ապրիլի 9-ին ավազակային հարձակում էր տեղի ունեցել Երևանի Կիևյան փողոցում գործող գրավատներից մեկում: Անհայտ անձինք հափշտակել էին գումար և ոսկյա զարդ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով ապրիլի 13-ին հայտնաբերել և բերման են ենթարկել Երևանի բնակիչներ, 1995 թ. ծնված Հակոբ Գ.-ին, 1994 թ. ծնված Համլետ Գ.-ին և 1996 […]

Դավթաշենի բարդիների «սպանդի» հեղինակը ազատության մեջ է

Դավիթաշեն վարչական շրջանում 23 բարդի հատելու համար ձերբակալված Ա. Ս.-ն քիչ առաջ ազատ է արձակվել: Այս մասին Henaran.am-ի թղթակիցը տեղեկացավ փաստաբան Արմեն Մելքոնյանից : Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Աղաբաբյան փողոցում՝ «Դելֆին» լողավազանի դիմաց, 23 բարդի են հատել: Պաշտպանի խոսքով՝  իր պաշտպանյալը ոչ թե հատել է ծառերը , այլ  պարզապես խորը […]

Գուրգեն Արսենյանի ներկայությամբ արյունոտ դեպքի «մեղավորներից» մեկը ծայրահեղ քայլի է դիմել

Երեւանի Մաշտոցի պողոտայում ծեծկռտուքի գործով կալանավորված Գարիկ Բաբախանյանը ինքնասպանության փորձ է կատարել բարձր դոզայով քնաբեր դեղ խմելու միջոցով: Տեղեկությունը  Henaran.am-ի հետ զրույցում հաստատեց  նրա պաշտպանը` Վարդան Զուռնաչյանը:  «Նա կարծում է, որ իրեն առաջադրված մեղադրանքը անհիմն է: Բացի դրանից` դատերն էլ են անհիմն ձեւով երկարացնում, հետաձգում: Իմ պաշտպանյալը արդեն հայտնել է, որ քնաբեր դեղամիջոցները օգտագործել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի