02 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Զինծառայող է վիրավորվել․ վիճակը ծանր է

Ապրիլի 17-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Թաթուլ Արամայիսի Հարությունյանը: Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Նրա վիճակը գնահատվում է ծանր: Միջադեպի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:   ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ավարտվել է ոստիկանության ՊՊԾ գնդի զինված զավթման գործով 18 մեղադրյալների վերաբերյալ նախաքննությունը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ զինված խմբի կողմից 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության /ՊՊԾ/ գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործով կատարված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա 18 մեղադրյալի` նախկինում […]

Թուրք լրագրողուհուն՝ Երևանում վթարի ենթարկողը դժգոհ է

Վճռաբեկ դատարանը մերժել է Երեւանի կենտրոնում 2014թ. դեկտեմբերի 26–ին թուրք լրագրողուհուն մահացու վրաերթի ենթարկելու մեջ մեղավոր ճանաչված եւ երկու տարի պայմանական ազատազրկման եւ 1 տարի վարորդական  իրավունքից զրկված  Արամ Գրիգորյանի Վճռաբեկ բողոքը: Վճռաբեկ դատարանը բողոքը վերադարձրել է բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու համար:  ՀՀ Վերաքննիչ դատարանը մերժել էր Արամ Գրիգորյանի բողոքը:  Արամ Գրիգորյանը դժգոհ […]

Ե՞րբ կքննվեն Դանիել Իոաննիսյանի դեմ 30 տնօրենների հայցերը

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության դեմ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում ՀՀԿ-ի համար ցուցակագրում իրականացրած դպրոցների եւ մանկապարտեզների 30 տնօրենի քաղաքացիական հայցը ընդունվել է Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթ: Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ  Դատական տեղեկատվական համակարգից: Հայցերի քննությունը կմեկնարկի հուլիսին: Հիշեցնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միությունը», որն ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականացնել, հօգուտ […]

Կանխամտածված սնանկության համար մեղադրվողը բռնվեց

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երեւան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 14 հասցեի մոտից ՔՀԳՎ բերման են ենթարկել 1973 թ. ծնված Արսեն Հ.-ին: Ոստիկանության մամուլի ծառայությունից   հայտնում են, որ նա մարտի 23-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 193 հոդվածի (կանխամտածված սնանկությունը) 1-ին մասի մեղադրանքով:

«Խայտառակ կերպով փլվում է»

Հարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ, սիրելի գործընկերներ, ինչպես բազմիցս հայտարարել եմ իմ դեմ սարքված շինծու գործի նախաքննության ընթացքում, այսօր արդեն բաց, հրապարակային դատավարության ընթացքում նիստ առ նիստ ապացուցվում է, այն պարզ ճշմարտությունը, որ արդեն քրեական գործի կեսից ստիպված բացահայտվեց այս պատմության իրական շահառուն՝ ՎՏԲ բանկը։ Սիրելի գործընկերներ, այս գործով դատավարությունը հրապարակային է, դատավարության անխտիր բոլոր նիստերի ամբողջական […]

Սկանդալային բացահայտում. պաշտոնյաների ձերբակալություն. Ժողովուրդ

Դեռ նախորդ տարվա դեկտեմբերին ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով որ մի խումբ անձինք, այդ թվում պաշտոնյաներ, միայն 2016թ. ընթացքում մոտ 200 ՀՀ քաղաքացիների համար կեղծ փաստաթղթերի օգնությամբ Շենգենյան համաձայնության երկրների դեսպանություններից ձեռք են բերել մուտքի արտոնագրեր եւ 2.000-3.500 եվրո գումարի դիմաց կազմակերպել են նրանց ապօրինի միգրացիան։ Այն ժամանակ չհրապարակվեց այդ պաշտոնյաների անունները։ Օրաթերթին հաջողվեց պարզել, […]

14 օր հացադուլի մեջ. հարազատները անհանգստանում են

Արդեն 14 օր է «Սարի թաղի» գործով  կալանավորված  Հրաչյա Բոյաջյանը շարունակում է իր հացադուլը: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում հայտնեց նրա կինը` Նարինե Ղազարյանը: Հարազատները անհանգստանում են Հրաչյա  Բոյաջյանի առողջության համար, քանի որ վերջինս տառապում է ոչ շաքարային դիաբետով : Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սարի թաղի բնակիչներ Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը, Անդրանիկ Քյոսեյանն, Էդուարդ Զեյթունյանը, […]

Ահաբեկչություն Հալեպում․ զոհերի թիվը հասել է 112-ի /տեսանյութ/

Սիրիական Հալեպ քաղաքում շաբաթ օրը մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է ինքն իրեն։ Ահաբեկիչը պայթեցրել է ինքն իրեն ավտոբուսների մոտ, որում տարհանված բնակիչներ էին՝ Իդլիբից։ Ահաբեկչության արդյունքում 112 զոհ կա։ Ականատեսը նկարահանել է ահաբեկչության պահը։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի