25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թուրք լրագրողուհուն՝ Երևանում վթարի ենթարկողը դժգոհ է

Վճռաբեկ դատարանը մերժել է Երեւանի կենտրոնում 2014թ. դեկտեմբերի 26–ին թուրք լրագրողուհուն մահացու վրաերթի ենթարկելու մեջ մեղավոր ճանաչված եւ երկու տարի պայմանական ազատազրկման եւ 1 տարի վարորդական  իրավունքից զրկված  Արամ Գրիգորյանի Վճռաբեկ բողոքը:

Վճռաբեկ դատարանը բողոքը վերադարձրել է բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու համար: 

ՀՀ Վերաքննիչ դատարանը մերժել էր Արամ Գրիգորյանի բողոքը:  Արամ Գրիգորյանը դժգոհ է առաջին ատյանի կայացրած դատավճռից,  նա պնդում է, որ  դատավճիռը կայացվել է առանց հիմնավոր ապացույցների եւ պահանջում է արդարացի որոշում կայացնել:

Հիշեցնենք որ 2016թ. ապրիլի 1-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Արամ Գրիգորյանին մեղավոր է ճանաչել եւ դատապարտել երկու տարի պայմանական ազատազրկման եւ մեկ տարի վարորդական իրավունքից զրկման:

Նշենք, որ մեղադրողը Արամ Գրիգորյանի համար պահանջել էր 2.5 տարի ազատազրկում: Տուժող կողմը խնդրել էր պատժիը պայմանականորեն չկիրառել, իսկ ամբաստանյալի պաշտպանը՝ արդարացման դատավճիռ կայացնել:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Արամ Գրիգորյանը  «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան վարել է Երեւան քաղաքի Ամիրյան փողոցի կողմից Մաշտոց պողոտայով դեպի Սայաթ-Նովա փողոցի ուղղությամբ, շուրջ 40 կմ/ժամ արագությամբ, իր ուղեմասի երկրորդ շարքով, հեռահար լույսերը միացված վիճակում: Չհասած Մաշտոց եւ Թումանյան փողոցների խաչմերուկին` թույլ է տվել ՃԵԿ-ի 67 կետի պահանջին հակասող գործողություն, այն է` իր ընթացքի ուղղությամբ, առջեւում` երթեւեկելի ուղեմասում պառկած Գ. Ջոշարին հայտնաբերելու հնարավորություն ունենալու սկզբնապահից սկսած, երթեւեկության անվտանգությունն ապահովելու եւ վերջինիս նկատմամբ վրաանցումը կանխելու նպատակով, ժամանակին կատարված արգելակումով չի կանգնեցրել իր վարած ավտոմեքենան մինչեւ Գ. Ջոշարին հասնելը, որի տեխնիկական հնարավորությունն ունեցել է եւ ինքն իրեն զրկելով վրաերթը` վրաանցումը կանխելու տեխնիկական հնարավորությունից, ավտոմեքենայի առջեւի մասով վրաերթի է ենթարկել վերջինիս եւ անզգուշությամբ պատճառել մահ:

Արամ Գրիգորյանը իրեն մեղավոր չի ճանաչում՝ պնդելով, որ տվյալ տարածքում նախատեսված թույլատրելի արագությունը չի գերազանցել, եւ չի պատկերացրել, որ այդ տարածքում մինչ-որ մեկը կարող էր լինել։ Նրա խոսքով կինը ալկոհոլի ազդեցության տակ է եղել, եւ պառկած է եղել փողոցի բանուկ հատվածում։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ