25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Խայտառակ կերպով փլվում է»

Հարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ, սիրելի գործընկերներ, ինչպես բազմիցս հայտարարել եմ իմ դեմ սարքված շինծու գործի նախաքննության ընթացքում, այսօր արդեն բաց, հրապարակային դատավարության ընթացքում նիստ առ նիստ ապացուցվում է, այն պարզ ճշմարտությունը, որ արդեն քրեական գործի կեսից ստիպված բացահայտվեց այս պատմության իրական շահառուն՝ ՎՏԲ բանկը։

Սիրելի գործընկերներ, այս գործով դատավարությունը հրապարակային է, դատավարության անխտիր բոլոր նիստերի ամբողջական տարբերակները տեղադրվել և տեղադրվելու են Անալիտիկ կայքում։ Ես շահագրգռված եմ այս գործի առավելագույն հրապարակայնությամբ, քանի որ ոչինչ չունեմ թաքցնելու հասարակությունից։ Կարծում եմ հրապարակայնությունից նեղսրտելու խնդիր կունենա միայն այն տղամարդը, ով պատվերով սուտ մատնություն է իրականացրել կնոջ նկատմամբ։ Կրկնում եմ՝ դատավարության ամբողջական տեսանյութերը տեղադրվում են Անալիտիկ կայքում։ Ցանկացած մարդ կարող է դիտել ու սեփական կարծիքը կազմել իմ մեղավորության, իսկ ավելի ճիշտ՝ անմեղության մասով։

Դատավարության ընթացքում խայտառակ կերպով փլվում է ՀՔԾ-ի կողմից փնթի սարքված գործը։ Սա դեռ ամենը չէ, խոստանում եմ, որ այս քրեական գործը անպայման ուսումնասիրության առարկա է դառնալու եվրոպական ատյաններում, որպես ազատ խոսքի սահմանափակման ամենալկտի տարբերակ, որը ես իմ երիտասարդ կյանքում երբևէ լսել եմ։

Հարգելի գործընկերներ, ամեն բան դեռ առջևում է, այս գործի շրջանակներում կան բազմաթիվ ցավալի երևույթներ, որոնք ուղղակիորեն առնչվում են մեր աշխատանքային որոշ գործընկերների։ Այս քրեական գործի պատվիրատուն առատաձեռն է գտնվել ոչ միայն սուտ մատնություն իրականացնողի նկատմամբ: Սակայն այդ մասին կմանրամասնեմ ավելի ուշ, իսկ հիմա հատուկ կցանկանայի շեշտել բոլոր այն լրագրողների խիզախությունը, ովքեր, չնայած այդ առատաձեռնությանը, ճեղքեցին իմ անձի շուրջ «գառնուկների լռությունը»՝ հավատարիմ մնալով մեր մասնագիտության բարոյական կոդեքսին։

Շնորհակալություն ձեզ։

ԱՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ