02 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Կասկածվում է այլ անձի փոխարեն քվեարկելու մեջ

Թիվ 9/53 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեկ անձ ներգրավվել է որպես կասկածյալ: Նախնական քննության տվյալներով՝ Գ.Սիմոնյանը՝ ծնված 1987թ. ապրիլի 2-ին, ՀՀ ԱԺ ընտրություններին մասնակցելու նպատակով ժամը 13:00-ի սահմաններում եղբոր` Դ.Սիմոնյանի հետ, այցելել է թիվ 9/53 […]

Հետախուզվում է սպանություն կատարելու համար

Ոստիկանությունը ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի՝ սպանություն կատարելու հատկանիշներով հետախուզում է Երևանի Մազմանյան փողոցի բնակիչ, 18-ամյա Արթուր Գևորգյանին։ Ապրիլի 11-ին Ջրվեժ թաղամասում նա կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ է հասցրել մի քաղաքացու ու սպանել։ Արթուր Գևորգյանի գտնվելու վայրի, կամ նրա մասին որևէ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք անհապաղ դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով։ Տեղեկություն […]

Ապօրինի ծառահատում Սյունիքում

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են Ճակատեն գյուղում ապօրինի ծառահատման դեպքի հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը: Նախնական տվյալներով՝ 2017թ. մարտին Սյունիքի մարզի Ճակատեն գյուղի «Մաչի խութ» կոչվող տարածքում՝ մինչև աճի դադարեցման աստիճանը, ապօրինի հատվել է տարբեր տեսակի և տրամագծի 35 ծառ` պետական անտառային ֆոնդին պատճառելով խոշոր չափի վնաս: […]

Փորձել են գրոհել խորհրդարանը /տեսանյութ/

Բրազիլիայի մայրաքաղաքում ցուցարարները կոտրել են երկրի խորհրդարանի ապակիներն ու անգամ հասցրել են նախասրահ ներխուժել։ Ոստիկանությունը կարողացել է կանգնեցնել ցուցարարներին միայն լուսաձայնային պայթուցիկներ կիրառելուց հետո։   Մանրամասները՝ տեսանյութում

Արարատ Խանդոյանը հիվանդանոցում է

Երևանի Խորենացի փողոցում ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման օրերին զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանին («Միայնակ գայլ» Արայիկ Խանդոյանի  եղբայրը) այսօր՝ ապրիլի 19-ին  տեղափոխել են Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն՝ վիրահատության: Այս մասին Henaran.am-ը  տեղեկացավ Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանից: Փաստաբանը նկատեց, որ պարբերաբար դիմումներ են ներկայացրել, որ անհրաժեշտ է Արարատ Խանդոյանին վիրահատության ենթարկել, սակայն մինչև հիմա […]

Մեղադրանք է առաջադրվել լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար

 2017թ.-ի ապրիլի 2-ին ՀՀ ԱԺ ընտրությունները լուսաբանող լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելու և մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Երևանի բնակիչ Լևոն Գասպարյանը` 02.04.2017թ.-ին,  ընտրատեղամաս գնալիս, նկատելով Ռուսթավելի 15 հասցեում տեղակայված նախընտրական շտաբի դիմաց հավաքված քաղաքացիներին և ընտրությունների ընթացքը նշված տարածքում լուսաբանող «Ազատություն» ռադիոկայանի թղթակից […]

Ամենաշատը Լոռիում են ամուսնալուծվում

«Հայաստանում ամուսնալուծությունների թիվը վերջին երկու տարիներին նվազում է, սակայն այն 2001 թվականի համեմատ դեռ շարունակում է բարձր մնալ»,-այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է  Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: Կույումջյանի փոխանցմամբ՝ 1990-1991 թվականներին հանրապետությունում գրանցվել է 3 հազար 800 ամուսնալուծություն, 2001 թվականին այդ ցուցանիշը նվազել է` դառնալով գրեթե […]

«Իսլամական պետության» առաջնորդը ձերբակալվել է

Լրատվամիջոցները հայտնել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բակր ալ-Բաղդադիի ձերբակալման մասին։ Արաբական լրատվամիջոցները, իրենց աղբյուրներին հղում անելով, գրում են ԻՊ առաջնորդի ձերբակալման մասին։ Ալ-Բաղդադիին ձերբակալել են, երբ նա փորձել է փախչել Մոսուլից։ Այժմ նա իրավապահների հսկողության ներքո է գտնվում։

35 ամյա տղամարդուն անչափահա՞ս է սպանել

Ջրվեժում 35-ամյա տղամարդու սպանության գործով հետախուզում է հայտնաբերվել անչափահասի: Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 11-ին ահազանգ է ստացվել, որ Ջրվեժի Մայակ թաղամասի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի կա: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է Երեւանի 35-ամյա բնակչի դին՝ կրծքավանդակի առաջային եւ հետին մասում կտրած-ծակած վնասվածքներով: Նույն օրը հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի […]

Անչափահասին սպանելու մեջ մեղադրվող Արսեն Խոջոյանը դատապարտվեց

Տավուշի մարզի Բերդի դատարանը  անչափահաս աղջկա սպանության համար Արսեն Խոջոյանին այսօր դատապարտել է 9 տարվա ազատազրկման: Այս մասին Henaran.am-ի թղթակիցը տեղեկացավ  Արսեն Խոջոյանի պաշտպան Աննա Մեժլումյանից:  «Արսեն Խոջոյանը դատարանում  ընդունեց մեղքը և ներողություն խնդրեց տուժող կողմից»,- ասաց պաշտպանը: Պաշտպանի խոսքով՝ Խոջոյանը վճիռը բողոքարկելու ցանկություն չունի: Հիշեցնենք, որ Արսեն Խոջոյանը 2016թ հունիսի 24-ին Բերդ- Վերին Կարմիրաղբյուր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի