23 բարդիների «սպանդի» հեղինակը կալանավորվեց
Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը եւ կալանավորել է Դավիթաշենում 23 բարդի հատելու մեջ մեղադրվող Ալեքսան Սամսոնյանին: Այս մասին հայտնում է նրա շահերի պաշտպան` Արմեն Մելքոնյանը:
Պաշպանը նշում է, որ իր պաշտպանյալն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդում:
Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Աղաբաբյան փողոցում՝ «Դելֆին» լողավազանի դիմաց, 23 բարդի են հատել:
Պաշտպանի խոսքով՝ իր պաշտպանյալը ոչ թե հատել է ծառերը , այլ պարզապես խորը խորը էտման է ենթարկել:
Պաշտպանը նշում է, որ հանրությանը խեցաթյուրված տեղեկություն է տրամադրվել. «Այդ ծառերը իմ պաշտպանյալն է տնկել քսան տարի առաջ, խնամել է իմ պաշտպանյալը: Նա բնապահպանը և հազարավոր ծառեր է տնկել»: