28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Գուրգեն Արսենյանի ներկայությամբ արյունոտ դեպքի «մեղավորներից» մեկը ծայրահեղ քայլի է դիմել

Երեւանի Մաշտոցի պողոտայում ծեծկռտուքի գործով կալանավորված Գարիկ Բաբախանյանը ինքնասպանության փորձ է կատարել բարձր դոզայով քնաբեր դեղ խմելու միջոցով:

Տեղեկությունը  Henaran.am-ի հետ զրույցում հաստատեց  նրա պաշտպանը` Վարդան Զուռնաչյանը:

 «Նա կարծում է, որ իրեն առաջադրված մեղադրանքը անհիմն է: Բացի դրանից` դատերն էլ են անհիմն ձեւով երկարացնում, հետաձգում: Իմ պաշտպանյալը արդեն հայտնել է, որ քնաբեր դեղամիջոցները օգտագործել է ինքնասպանություն գործելու նպատակով»:

Ինքնասպանության փորձը կանխվել է, Գարիկ Բաբախանյանը 3 օր գտնվել է կոմայի մեջ: Պաշտպանի փոխանցմամբ  այժմ նա գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց»-ում:

«Վիճակը գնահատվում է նորմալ, դէ կյանքը փրկվել է, բայց հոգեբանական խնդիրը դեռ հարթված չէ»,-ասաց Վարդան զուռնաչյանը:

Նշենք, որ ըստ գործի տվյալների, 2015թ. սեպտեմբերի 19-ի առավոտյան ժամը 06.30-ի սահմաններում ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը իրեն պատկանող «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայով անցնելիս է եղել Մաշտոցի պողոտայով, երբ նկատել էր, թե ինչպես մի խումբ անձինք ֆիզիկական բռնության են ենթարկում գետին տապալված մեկին:

Պատգամավորը փորձել է միջամտել, սակայն ինչպես նշել էր  Արսենյանն իր ցուցմունքում, հակառակ կողմն անցել է անթույլատրելի լեքսիկոնի, այն է՝ հայհոյանքների, ապա գործի են դրվել բռունցքները, ապա նաեւ դանակը, ինչի հետևանքով պատգամավորի օգնականը վնասվածքներ էր ստացել:

Հիշեցնենք, որ գործով ամբաստանյալները չորսն են՝ ամբաստանյալ Անդրանիկ Գաբրիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին և 4-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված կողոպուտ, որը զուգորդվել է կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ՝ ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ կապված սպանության փորձ:

Գարիկ Բաբախանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով, նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված խուլիգանություն, որը զուգորդվել է հասարակական կարգի պահպանություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ