27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ է Վարդուհուն ինքնասպանության հասցնելու գործը դանդաղում

Երեւանում մարտի 7-ին  նախնական տվյալներով՝  շենքի 4-րդ հարկից նետվելու միջոցով ինքնասպանություն գործած 41-ամյա Վարդուհի Սարոյանին ինքնասպանության հասցնելու համար հարուցված քրեական գործում լուրջ տեղաշարժ դեռևս չի նկատվում:

Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վարդուհի Սարոյանի փաստաբանը՝ Հասմիկ Մարտիրոսյանը և հավելեց, որ նախաքննության ժամկետները արդեն ավարտվել են:

«Հնարավոր է փորձագետի եզրակացություններ են ստացվում, բայց սա ես ընդամենը ենթադրում եմ»,-նշեց Հասմիկ Մարտիրոսյանը:

Նշենք, որ  ինքնասպանությունից շաբաթներ առաջ  Վարդուհի Սարոյանը հայտարարել էր, որ ունեզրկվել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եղբորորդու՝ Տիգրան Տեր-Պետրոսյանի և Երևանի բնակիչ՝ Տիգրան Տեր-Մարգարյանի (ով Վարդուհու քրոջ ամուսինն է և Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու է) պատճառով։

Վարդուհու փաստաբանն էլ մեզ հետ զրույցում չէր բացառել, որ դա կարող է կնոջն ինքնասպանության հասցնելու պատճառը լինել։

Հասմիկ Մարտիրոսյանը վստահ է, որ օբյեկտիվ քննության արդյունքում միանշանակ ի հայտ կգան մեղավորները:

Հիշեցնենք, որ  մարտի 7-ին, ժամը 19:00-ի սահմանում Երեւանի «1-03 շտապօգնության կենտրոն» ենթակայանից ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ կանչով մեկնել են Արաբկիր վարչական շրջանի Հ. Քոչարի փողոցի թիվ 13/1 շենք, որտեղ բակում հայտնաբերել են կնոջ դի:

Հայտնաբերվել է երկտող՝ ուղղված հարազատներին, քրոջ երեխաներին, որտեղ գրված է, որ իր քայլի մեջ ոչ ոքի չմեղադրեն, ինքը սիրում է բոլորին։ Քննիչի որոշմամբ՝  նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ ձեռագրաբանական եւ դիակի դատաբժշկական:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ