02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Խեղճ գյուղի խեղճ տատին հայտնվել է անհարմար իրավիճակում․ դատարանում թեժ էր /տեսանյութ/

Այսօր ՀՀ վարչական դատարանում մեկնարկել է  ՕՐՕ դաշինքի հայցադիմումի քննարկումը: Դաշինքի ներկայացուցիչները դատարանից պահանջում են չեղյալ համարել ԿԸՀ-ի որոշումը, որով մերժվել էր դաշինքի դիմումը: Դիմումով դաշինքը հանձնաժողովից պահանջել էր քվեարկած անձանց մատնահետքերի միասնական բազայի ստեղծում:

ՕՐՕ դաշինքը ներկայացնող փաստաբան Լեւոն Օհանյանը նշեց, որ տեխնիկական պատճառներից ելնելով՝ մատնահետքերի համադրումը հնարավոր չի եղել։ Եւ որպես օրինակ՝ նշեց, որ սարքի մեջ մանտահետք էր դրել տղամարդ, սակայն սարքը կնոջ տվյալներ է ցույց տվել։

ՕՐՕ-ի ներկայացուցիչ Հրայր Ավանեսյանը մի շարք հարցեր բարձրացրեց, որոնց պատասխանները, ըստ իր հայտարարածի, չստացվեց ԿԸՀ ներկայացւոցիչ Գեորգի Մարտիրոսյանից, որը շարունակ ընդգծում էր, որ սարքը չի ճանաչում մատնահետքը, դեղին լույս է վառվում։

«Հնարավոր են դեպքեր, որ սարքը չի աշխատել, որովհետև միանգամից ամբողջ հանրապետությունում առաջին անգամ 4 հազար սարք է աշխատել»։

Նա նշեց նաեւ, որ կրկնաքվեարկության դեպքում կարմիր լույս է վառվում։ 

«Քաղաքացին քվեարկում է այն տեղամասում, որտեղ հաշվառված է։ Ով չի քվեարկել այլ տեղամասում, դեղին լույս է կրկին վառվում»։

ԿԸՀ ներկայացուցիչը նշեց, որ եղել է դեպք մի գյուղում, որտեղ տարեց կինը շփոթվել եւ երկու անգամ է մտել քվեախցիկ, եւ «այդ խեղճ գյուղի խեղճ տատին հայտնվել է անհարմար իրավիճակում»։

Դատական նիստը քիչ առաջ ավարտվեց։ Որոշման մասին դատավորը կհայտնի ապրիլի 14-ին, ժամը 15։00-ին։

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ