27 Մայիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Արմավիրում հայտնաբերվել է կնոջ դի. կասկածյալը նախկին ամուսինն է

Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18:40-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում կնոջ դի կա:

Ոստիկաններն ու քննիչները նշված փողոցում հայտնաբերել են գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով կնոջ դի: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը հանդիսանում էր Արմավիր քաղաքի բնակիչ 39-ամյա Սյուզաննա Գալստյանը:

Գ. Շամշյանի տեղեկություններով սպանություն կատարելու կասկածանքով որոնվում է նրա նախկին ամուսինը՝ 37-ամյա Բախշի Մարտիրոսյանը: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ