25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

30 տնօրեններ Դանիել Իոննիսյանից 2-ական միլիոն դրամ եւ ներողություն են պահանջում․ aravot.am

Դպրոցների եւ մանկապարտեզների 30 տնօրեններ պատրաստվում են դիմել վարչական դատարան`ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության: Նրանք պահանջում են, որպեսզի կազմակերպության անունից ներողություն հայտնեն եւ յուրաքանչյուրին երկուական միլիոն դրամ փոխհատուցեն`իրենց պատիվն ու արժանապատվությունն արատավորելու համար, գրում է aravot.am-ը:

Կազմակերպությունը, հիշեցնենք, նախընտրական քարոզչության շրջանում հրապարակեց մանկապարտեզների եւ դպրոցների տնօրենների 114 ձայնագրություններ, որոնք փաստում էին այն մասին, որ այդ տնօրենները մարդկանց են ցուցակագրում-հավաքագրում իշխող ՀՀԿ-ի համար:

Aravot.am-ի հետ զրույցում կազմակերպության նախագահ Դանիել Իոննիսյանն ասաց, որ իրենք որեւէ մեկին չեն զրպարտել եւ չեն պատրաստվում որեւէ մեկին երկու միլիոն դրամ վճարել: «Ո՞նց կարող ենք հերքել ճիշտը: Մենք հրապարակել ենք այն, ինչ որ կա: Ի՞նչը հերքենք. Հերքենք`ասենք`չէ տնօրեններն այդպիսի բան չե՞ն ասել: Աբսուրդ է»,- ասաց նա: Դատարանի`իրենց համար ոչ ցանկալի որոշմանը, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» չի ենթարկվելու:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ