25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Հիշեցի մորս, դիմացս մեզ կացնահարողն էր…»

Կնոջը, զոքանչին ու աներոջը կացնահարած Վլադիկ Մարտիրոսյանը կանգնել է դատարանի առաջ: Երեկ՝ ապրիլի 10-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է առաջին դատական նիստը:

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում կացնահարված կինը՝ Թագուհի Մանսուրյանը նշեց, որ ինքը փորձում է հաղթահարել ցավը և հանուն երեխայի ապրել նորմալ կյանքով. « Երեկ իմ համար ծանր օր էր, քանի որ պետք է հիշեի ու պատմեի կատարվածի մասին: Մայրիկիս էի հիշում անընդհատ ու շատ ահավոր էր, դիմացս մարդասպանն էր, որը մեզ կացնահարեց: Հույս ունեմ դատական ընթացքը նորմալ կանցնի»,-նշեց Թագուհի Մանսուրյանը և հավելեց, որ իր համար շատ դժվար էր կրկին անգամ նայել նախկին ամուսնու և մորը սպանողի աչքերին:

Թագուհի Մանսուրյանի փոխանցմամբ՝ ինքը աշխատում է ու ապրում իր երեխայի հետ.«Այն ժամանակ Վլադիկը փորձում էր խլել երեխային: Փառք Աստծո հիմա մեր մոտ ամեն ինչ լավ է ու կամաց-կամաց գուցե կարողանամ ավելի հանգիստ նայել կատարվածին, որ երեխաս հոգեբանական սթրես չտանի»:

Հիշեցնենք, որ հունիսի 8-ի գիշերը ժամի 4-ին Երեւանի շենքերից մեկի շքամուտքում Թագուհու նախկին ամուսինը կացնահարեց ամբողջ ընտանիքին՝ Թագուհուն, նրան օգնության հասած՝ մորը՝ Կարինե Մանսուրյանին, որը տեղում մահացել է եւ հորը՝ Վաչագան Մանսուրյանին:
Նշենք, որ Վլադիկ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվելՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ «սպանության փորձ»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ