«Իմ նախկին ամուսինը սպանեց մայրիկիս, սպանեց նաև ինձ ու հայրիկիս․․․»․ կացնահարված Թագուհին մանրամասնում է /վիդեո/
Նախկին ամուսնու կողմից կացնահարված Թագուհի Մանսուրյանը երազում է մեծացնել երեխային։ Թագուհին չի ուզում , որ իր փոքրիկը կրկնակի սթրեսի ենթարկվի։
«Իմ նախկին ամուսինը սպանեց մայրիկիս, սպանեց նաևինձ ու հայրիկիս․․․»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց երիտասարդ կինը, որը արդեն անցել է ցավի և պայքարի ճանապարհը և երազում է առողջ երեխա մեծացնելու մասին։
Հիշեցնենք, որ հունիսի 8-ի գիշերը ժամի 4-ին Երեւանի շենքերից մեկի շքամուտքում Թագուհու նախկին ամուսինը կացնահարեց ամբողջ ընտանիքին՝ Թագուհուն, նրան օգնության հասած՝ մորը՝ Կարինե Մանսուրյանին, որը տեղում մահացել է եւ հորը՝ Վաչագան Մանսուրյանին:
Թագուհի Մանսուրյանը ընդգծում է, որ հոգեբան Մարիամ Մեհրաբյանը, որը աշխատում է ԴԱՀԿ ծառայությունում իրեն չճանաչելով պնդում է, որ Թագուհու նկատմամբ քրեական գործ է հարուցելու, քանի որ վերջին իր գործողություններով նախկին ամուսնուն մղել է այդ քայլին։
Կացնահարված երիտասարդ կինը անորոշ վիճակում է և օգնություն է ակնկալում պատկան մարմիններից։
Մանրամասները՝ տեսանյութում։