22 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Հրաձգություն դպրոցում․ կան զոհեր /ֆոտո, տեսանյութ/

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան Բեռնարդինոյի տարրական դպրոցներից մեկում կրակոցներ են հնչել, ինչի արդյունքում երեք զոհ կա։ 

Հայտնի է դարձել, որ դասասենյակ Է մտել ատրճանակով զինված մի տղամարդ եւ գնդակահարել ուսուցչուհուն, վիրավորել երկու աշակերտների, իսկ այնուհետեւ ինքնասպան Է եղել:

Ավելի ուշ վիրավոր դպրոցականներից մեկը՝ 8-ամյա Ջոնաթան Մարտինեսը, նույնպես մահացել Է հիվանդանոցում, ուր նրան տեղափոխել Էին ուղղաթիռով: Ոստիկանությունում ճշտել են, որ կրակողի թիրախը երեխաները չեն եղել, նրանք վիրավորվել են պատահաբար, քանի որ ուսուցչուհուն մոտիկ են գտնվել: Իսկ կրակող տղամարդը, ինչպես ոստիկաններն ավելի ուշ պարզել են, եղել Է նրա կողմից սպանված ուսուցչուհու ամուսինը:   

Ոստիկանությունը աշխատում է դեպքի վայրում։

Посмотреть изображение в Твиттере
 
Посмотреть изображение в ТвиттереПосмотреть изображение в Твиттере
KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ