25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Ես փող չունեմ՝ ուրեմն ամուսինս բերդում պետք է մեռնի»

Սարի թաղի բնակիչները կշարունակեն նստացույցը ՀՀ գլխավոր դատախազության մոտ, քանի որ նրանց չի գոհացրել ՀՀ գլխավոր դատախազ  Արթուր Դավթյանի արձագանքը: Այս մասին Henaran.am-ի թղթակցի  հետ զրույցում ասաց  կալանավորված Էդուարդ Զեյթունյանի կինը՝ Լալա Բերնեցյանը:

Նշենք, կանայք պահանջում են վերանայել  առաջադրված մեղադրանքները եւ ազատ արձակել 10  կալանավորվածներին։  Նրանք մեղադրվում են նախորդ տարվա  հուլիսյան դեպքերից հետո   իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր  բռնություն գործադրելու մեջ:

«Ակցիան կշարունակենք այնքան ժամանակ մինչև գլխավոր դատախազը իր որոշումը կփոխի և 316 հոդվածի 2-րդ մասը կվերանայի: նա ասեց, որ տասից միայն 3-ի պարագայում կարող է ազատ արձակում լինի: Իմ ամուսինը հաստատ հանցագործություն չի կատարել ու մենք միասնական շարունակելու ենք պայքարը»,-ասաց Լալա Բերնեցյանը:

Լալա Բերնեցյանի խոսքով՝ ամուսինը հացադուլից դուրս գալուց հետո իրեն լավ չի զգում.«Ամուսինս ողնաշարի հետ կապված լուրջ հիվանդություն ունի: Ինչքան էլ փորձեն հերքել, որ նա վատ է՝ այդպես չէ: Ես ինքս դրանում համոզվել եմ տեսակցությունների ժամանակ: Իրենք էին ասել, որ ունի ողնաշարի խնդիր, իսկ հիմա բժիշկը թուղթ չի տալիս, որ մարդու իրավունքների պաշտպանը միջնորդի հիվանդանոց տեղափոխելու համար: Իմ կարծիքով՝ սա խոշտանգելու մի տարբերակ է»:

Տան կերակրողից զրկված կինը նկատեց, որ անարդարությունը ակնհայտ է ու անապահով մարդու պարագայում սարսափելի. «Ինձ ասել են, որ իմ սեփական միջոցներով կարող եմ բժիշկ  տանել ամուսնուս մոտ: Ես փող չունեմ՝ ուրեմն ամուսինս բերդում պետք է մեռնի: Կալանավորը այս երկրում մարդ չի համարվում»,-նշեց Լալա Բերնեցյանը:

«Եթե այցելեք մեր բնակարան՝ կտեսնեք, որ ահավոր վիճակում եմ ապրում»,-եզրափակեց Լալա Բերնեցյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ