16 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

Դիարբեքիրում ուժգին պայթյուն է որոտացել. կան վիրավորներ /ֆոտո/

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի Բաղլար շրջանի ոստիկանական բաժանմունքի մասնաշենքերից մեկի արհեստանոցում ուժգին պայթյուն է որոտացել:

«CNNTurk»-ի հաղորդմամբ` նախնական տվյալներով կա 5 վիրավոր, որոնցից մեկը` ծանր: Նշվում է, որ դեպքի վայր ժամանած բազմաթիվ շտապ օգնության մեքենաները վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց:

Պայթյունը տեղի է ունեցել ոստիկանական զրահամեքենայի վերանորոգման ընթացքում:

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն պայթյունի վերաբերյալ հայտարարության մեջ նշել է, որ իրավապահ մարմինները ուսումնասիրություններ են անում պարզելու համար պայթյունի պատճառը: Սոյլուի խոսքով այս պահին առավել հավանական վարկածն այն է, որ պայթյունն առաջացել է մեքենայի վերանորոգման աշխատանքների հետևանքով: 

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ