03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Datalex-ում “բանդա”-ի նիստի մասին ծանուցում չկա

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանում դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ այսօր  շարունակվելու է  հայտնի  “Բանդա”-ի գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ Արտուշ Հակոբյանը  (“Սուրիկի լավաշի”սեփականատիրոջ որդին),  Դավիթ Գալստյանը,  Սամվել Դավթյանը,  Արման Դալլաքյանը,  Արթուր Մանուկյանն ու  Քյարամ Ամոյանը մեղադրվում են մի շարք պաշտոնյաների առանձնատների վրա ավազակային հարձակումներ կատարելու մեջ: Նշենք, որ նոյեմբերի 12-ին նշանակված դատական նիստը չկայացավ […]

“Պարո՛ն նախագահ, կատարվածը բացառիկ դեպք է նաև դատաիրավական համակարգում”. բաց նամակ

Henaran.am-ի  խմբագրությունը “Աշտարակի արհեստագործական ուսումնարան”ՊՈԱԿ-ի տնօրենի նախկին պաշտոնակատար  Մարտին Պետրոսյանից բաց նամակ է ստացել` ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ: “Բաց նամակ նախագահ Սերժ Սարգսյանին  2007թ. հոկտեմբերի մեկից  մինչեւ 2008թ. սեպտեմբերի երկուսը  “Աշտարակի արհեստագործական ուսումնարան”ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար, 2008թ. սեպտեմբերի 2-ից հանցագործության եւ մեղադրանք իբացակայությամբ, կոռուպցիան եւ կաշառակերությունը վերացնելու եւ կանխելու համար 4 տարի ժամանակով ճաղերի հետեւ աքսորված, վաղաժամկետ ազատված Մարտին Պետրոսյանից Պարո՛ն նախագահ, 2011թ. դեկտեմբերի 22-ին Ձեզ մոտ ՀՀ դատաիրավական համակարգի ղեկավարների հետ անցկացված խորհրդակցության ժամանակ, որը հեռարձակվեց ՀՀ ԶԼՄ-ով, Դուք, ըստ  էության, դատաիրավական համակարգի […]

Մատաղիսի եւ ջրծաղիկից մահացած զինծառայողի գործերով դատական նիստերը` երկուշաբթի

2012 թ. նոյեմբերի 19-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է Մատաղիսի գործի քննությունը: Նախորդ դատական նիստի ընթացքում կողմերը պետք է ներկայացնեին իրենց  ճառերը: Սակայն մեղադրողները, տուժողների իրավահաջորդները և ամբաստանյալների շահերի պաշտպանները դատական նիստին չէին ներկայացել: Դատական նիստը  հետաձգվել էր մեղադրողի բացակայության պատճառով: Հիշեցնենք, որ մեղադրանք է առաջադրված Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի […]

Ահազանգ ՄԻՊ-ին.ՔԿՀ-ի աշխատակիցը դատապարտյալի նկատմամբ ցուցաբերել է պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք

Քիչ առաջ ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները 116 թեժ գիծ ստացված ահազանգով գտնվում էին “Նուբարաշեն” ՔԿՀ-ում, որտեղ հանդիպել են դատապարտյալ Արտակ Աբրահամյանին: Մինչ արագ արձագանքման բաժնի աշխատակիցները կհասնեին քրեակատարողական հիմնարկ, դատապարտյալը հիմնարկի վարչակազմի հետ զրուցելուց հետո արդեն քանդել էր կարված բերանն ու աչքերը (աչքերը նույնպես կարել էր) և ժամանակավորապես դադարեցրել հացադուլը, մինչև վարչակազմը կլուծի […]

“Նուբարաշեն” ՔԿՀ-ում հինգ անգամ դատապարտված կալանավորը հացադուլ է հայտարարել եւ կարել բերանը

Նոյեմբերի 16-ին  “Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկի կալանավոր, նախկինում հինգ անգամ ազատազրկման դատապարտված Արտակ Աբրահամյանի մոտ հայտնաբերվել և առգրավվել է բջջային հեռախոս: Ա. Աբրահամյանը հայտարարել է հացադուլ և կարել բերանը: Րոպեներ անց վերջինս հացադուլը դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել` խնդրելով առգրաված բջջային հեռախոսը հանձնել հարազատներից որևէ մեկին: Henaran.am -ին տեղեկացնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ-ից:

Զորացրման պատճառը խիստ անձնական է եւ գաղտնի

 Ինչպես օրեր առաջ տեղեկացրել էր Henaran.am -ը, Սիսիանցի 60-ամյա Ռոզա Հովսեփյանը    բաց նամակով  դիմել է  Հանրապետության նախագահին եւ Հայաստանի պաշտպանության նախարարին: Ըստ նամակագրի, երեք երեխա ունեցող իր որդուն Գեւորգ Հովսեփյանին, որը պայմանագրային զինծառայող էր Սիսիանի զորմասում, ազատել են ծառայությունից: Կնոջ կարծիքով, դա անօրինական որոշում է: Henaran.am-ը փորձեց խնդրի առնչությամբ պարզաբանումներ ստանալ Պաշտպանության նախարարությունից: Մամուլի […]

Այ գոմիկ, հիմա էլ ադնակլասնիկն եք մուռտարում …

Կոմայգում` սեռական փոքրամասնությունների նկատմամբ կիրառվող բռնություններից հետո վերջիններս շփման նոր ձեւ են գտել: Նրանք սոցկայքերում բացում են կեղծ անկետաներ եւ փորձում “կլիենտ կպցնել”: “Սա նորություն չի, բայց արդեն վառված կանալ ա, ու ավելի վատ դրության մեջ ես ընկնում”,-պատմեց Կոմայգու հաճախորդներից մեկը: Վերջինս “Օդնոկլասնիկ”-ով մեկի հետ շփման մեջ է մտել, զրուցել , պայմանավորվել եւ հանդիպել: “Ավտոյից […]

Դատախազության հայցը բավարարվել է. պետական բյուջե կբռնագանձվի 186.155.400 դրամ

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել է ՀՀ դատախազության`2012թ. հուլիսի 19-ի հայցադիմումը` “Սյունիք” ԲԲ ընկերության տնօրեն Ֆ. Կիրակոսյանից հօգուտ պետական բյուջեի 186.155.400 դրամ բռնագանձելու վերաբերյալ: Նշենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` մայիսի 4-ի դատավճռով Ֆ. Կիրակոսյանը հանցավոր է ճանաչվել` հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու համար` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ […]

” Դեպուտատ ա, ժողովրդի ծառան ա … “. Նաիրա Զոհրաբյանի այլընտրանքային ընտրանքը

Նոր Նորքի ոստիկանության  բաժանմունքի անձնագրային  բաժնում առավոտվանից հերթ էր. Հայաստանի քաղաքացիներն նույնականացման քարտերի համար էին դիմել: Միամիտս համոզված էի, որ ոստիկանապետի հրապարակային ջանքերից հետո պետք է որ փոփոխությունը ակնառու լինի: Մտածեցի`  ամեն մեկն իր հերթին կմտնի, բայց հակառակը ստացվեց: Անձնագրային բաժնի աշխատակիցների ծանոթները մեկընդմեջ առանց հերթ մտնում էին: Մինչ մտածում էի` ոստիկանապետն ի՞նչ անի, ո՞ր […]

Փաշինյանն ընթերցեց Ալեքսանյանի դեմ Էթիկայի հանձնաժողովի որոշումը

Քիչ առաջ ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ Նիլկոլ Փաշինյանը խորհրդարանի նիստի ժամանակ, սահմանված կարգով հրապարակեց ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դեմ քաղաքացի Վարդգես Գասպարիի դեմ ուղղված դիմումի վերաբերյալ որոշումը: Ավելի վաղ Henaran.am-ը տեղեկացրել էր, որ Էթիկայի հանձանաժողովը դրական որոշում էր ընդունել եւ այդպիսով, արձանագրել, որ Սամվել Ալեքսանյանը թույլ է տվել պատգամավորին ոչ վայել պահվածք եւ խախտել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի