16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

” Դեպուտատ ա, ժողովրդի ծառան ա … “. Նաիրա Զոհրաբյանի այլընտրանքային ընտրանքը

Նոր Նորքի ոստիկանության  բաժանմունքի անձնագրային  բաժնում առավոտվանից հերթ էր. Հայաստանի քաղաքացիներն նույնականացման քարտերի համար էին դիմել:

Միամիտս համոզված էի, որ ոստիկանապետի հրապարակային ջանքերից հետո պետք է որ փոփոխությունը ակնառու լինի: Մտածեցի`  ամեն մեկն իր հերթին կմտնի, բայց հակառակը ստացվեց:

Անձնագրային բաժնի աշխատակիցների ծանոթները մեկընդմեջ առանց հերթ մտնում էին: Մինչ մտածում էի` ոստիկանապետն ի՞նչ անի, ո՞ր մեկին վերահսկի` շարքային ծառայողն է ծանոթ-բարեկամ խաղացնում, կրկնակի շոկի ենթարկվեցի:

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը եկավ, առանց հերթ կանգնելու եւ որեւէ մեկից ներողություն եւ թույլտվություն խնդրելու, մարդկանց բազմությունը հետեւում թողնելով` ներս մտավ :

“Դեպուտատ ա, ժողովրդի ծառան ա, հլը նայեք, մի հատ չի հարցնում կլինի` մտնեմ, չմտնեմ…”,-արձագանքեցին Հայաստանի շարքային, ոչ պատգամավոր քաղաքացիները: Տիկին Զոհրաբյանը նույն անտարբերությամբ դուրս եկավ ու հեռացավ:

“Էդպես էլ պետք ա լիներ, դե մենք ով ենք որ, իրանք դեպուտատ են, “ժողովրդի ծառան” են…” ,-դարձյալ բորբոքվեց կանգնած տղամարդկանցից մեկը: Մի տիկին էլ բացատրություն պահանջեց աշխատակիցներից, թե առավոտից կանգնած են, ընդմիջումն էլ անցավ, առանց հերթ ինչու են թողնում: “Մեզ մի ասեք, Ազգային ժողովին գրեք, քարտուղարն ա …”,-արձագանքեց նրանցից մեկը:

Զարմանալին այն է, որ  ապօրինությունների դեմ անհաշտ պայքարող ԲՀԿ-ական տիկինը կվերադառնա խորհրդարան եւ ընդդիմադիր “այլընտրանքային” կեցվածքով  կքննադատի իշխանավորներին` շարունակելով օգտվել  “իշխանական չանից”:

Աստված էլ բեթարից ազատի …

Հ. Գ. Իսկ Նոր-Նորքի “բարեփոխված” անձնագրային բաժնում  արձանագրած զարմանքի հաջորդ չափաբաժնին դեռ կանդրադառնանք:

 

Լուսանկարի որակի համար հայցում ենք ընթերցողի ներողամտությունը:

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ