14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Datalex-ում “բանդա”-ի նիստի մասին ծանուցում չկա

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանում դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ այսօր  շարունակվելու է  հայտնի  “Բանդա”-ի գործով դատավարությունը:

Հիշեցնենք, որ Արտուշ Հակոբյանը  (“Սուրիկի լավաշի”սեփականատիրոջ որդին),  Դավիթ Գալստյանը,  Սամվել Դավթյանը,  Արման Դալլաքյանը,  Արթուր Մանուկյանն ու  Քյարամ Ամոյանը մեղադրվում են մի շարք պաշտոնյաների առանձնատների վրա ավազակային հարձակումներ կատարելու մեջ: Նշենք, որ նոյեմբերի 12-ին նշանակված դատական նիստը չկայացավ փաստաբան Ոսկանյանի չներկայանալու պատճառով:

Հետաքրքիր է նաեւ, որ Datalex-ում`դատական տեղեկատվական համակարգում այսօրվա նիստի մասին որեւէ ծանուցում չկա: Ավելացնենք, որ ըստ գործող կարգի, այս կայքում պետք է դրվեն բոլոր դատական նիստերը, այդ թվում դռնփակ նիստերը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ