03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Վաղը կշարունակվի Մատաղիսի գործի քննությունը

2012 թ. նոյեմբերի 23-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է Մատաղիսի գործի քննությունը: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տեղեկացմամբ, Նախորդ դատական նիստի ընթացքում մեղադրողները պետք է ներկայացնեին իրենց  ճառերը: Սակայն նիստին ներկայացել էին երեք մեղադրողներից մեկը, տուժողներից մեկի իրավահաջորդը, ամբաստանյալները և նրանց շահերի պաշտպանը: Դատին ներկայացած մեղադրողը դատարանում հայտնել էր, որ մյուս երկու […]

Ազգագրագետը չէր ներկայացել դատարան.պահանջում են նրա ներկայացուցչի լիազորությունները կասեցնել /լրացված/

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արսեն Բաբայանի նախագահությամբ նոյեմբերի 22–ին շարունակվեց  ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հայցի դատավարությունն ընդդեմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի: Հայցվորը  Հայրապետյանից պահանջում է ներողություն խնդրել իր արժանապատվությունն ու գործարար համբավը ոտնահարելու համար: Նշենք, որ նախորդ նիստում Խառատյանն ու նրա փաստաբանը կասկած էին ներկայացրել Ռուբեն Հայրապետյանի ստորագրության […]

Ծառայողական քննություն ոստիկանությունում

Հայաստանի ոստիկանությունում, երեկ  էլեկտրոնային լրատվամիջոցներով տարածված  ճանապարհային ոստիկանության աշխատակիցների` ծառայության ժամանակ թույլ տված խախտումները ներկայացնող տեսանյութի առնչությամբ նշանակվել է ծառայողական քննություն: “Ճանապարհային ոստիկանի պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, քաղաքացիների հետ շփվելիս էթիկայի կանոնները չպահպանելու համար ոստիկանության պետի հրամանով ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ, տեսուչներ Լեւոն Մատինյանն ու Կարեն Մելքոնյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից եւ գրանցվել կադրերի ռեզերվում”,-նշված է […]

Արայանը դեռ չի կողմնորոշվել

Դերասանուհի Անժելա Սարգսյանի  “տղամարդու”` Կարեն Արայանի փաստաբան Կիմա Սարյանը Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ դեռ չեն որոշել բողոքելու են արդյոք Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանւր իրավասության դատարանի վճիռը: Հիշեցնենք, որ Արայանը դատապարտվել է երեք տարի վեց ամիս ժամկետով ազատազրկման եւ երեք հարյուր հազար դրամ տուգանքով` դերասանուհու ինտիմ լուսանկարները համացանցում տարածելու համար: “Պետք է խորհրդակցենք, դեռ […]

Հարբած վիճակում ինքնասպան է եղել բազմազավակ հայրը/վիդեո/

Վանաձորի Դարպաս գյուղում այսօր` գիշերվը ժամը 4-ի սահմաններում, ինքնասպան է եղել նույն գյուղի բնակիչ Գուրգեն Մանուկյանը: Ինքնասպան եղածը եղել է չափազանց հարբած: Բարեկամները Henaran.am-ի թղթակցին պատմել են, որ դեպքը տեղի չէր ունենա, եթե Մանուկյանը հարբած չլիներ: Կնոջ հետ տեղի ունեցած վիճաբանությունից հետո նա գնացել է տնից, ինչից հետո մահացածի կինը բարեկամներին պատմել է կատարվածի վերաբերյալ […]

ՄԻԱՎ-ով ապրող մերժված երեխայի պատմությունը

Ամիսներ առաջ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի ֆեյսբուքյան էջին նամակ էր գրել մի ուսանող, որը փողոցով քայլելիս տեսել էր մուրացկանությամբ զբաղվող կնոջն ու երեխային և շտապել տեղեկացնել Պաշտպանին։ Նամակն անմիջապես ստացել էր արձագանք և Պաշտպանի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները մեկնել էին նշված վայր՝ երեխային և մորը օգնելու նպատակով։ Տեղեկանալով ընտանիքի բազմաթիվ խնդիրների մասին՝ Պաշտպանը դիմել […]

Սահմանդրական դատարանի նախագահը Ստրասբուրգում էր

Նոյեմբերի 14-ից 16-ը աշխատանքային այցով Ստրասբուրգում էր գտնվում ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:   Այցի ընթացքում ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահը հանդիպեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նորընտիր նախագահ Դ.Սպիլմանի հետ: Գագիկ Հարությունյանը շնորհավորեց Դ.Սպիլմանին դատարանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:   Հանդիպման ընթացքում քննարկվեցին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում ՀՀ նախագահության շրջանակներում՝ 2013թ. հուլիսի սկզբին Երեւանում կայանալիք […]

Եթե սրանց գործից չհանեն, ապա ամբողջ համակարգն է օրենքի պաշտպանությունը “բոզական” համարում /վիդեո/

ՃՈ տեսուչը, հենց այնպես, ձայնային և լույսային ազդանշանները անջատած հոծ գիծ է հատում… Ու մի բան էլ ասում է` Լավ եմ անում, արա այ տղա…: Իսկ նկատելով կամերան, ասում է`Բոզականա: Եթե այս տեսուչներին գործից չհանեն, ապա ամբողջ համակարգն է օրենքի պաշտպանությունը “բոզական” համարում: ՃՈ մեքենայի կողային համարը` 1357: Գրառումը եւ տեսանյութը՝ Դանիել Իոննիսյանի

ՄԻԱՎ վարակակիր դատապարտյալը կծել էր բժշկի ձեռքը

Քրեակատարողական հաստատություններում շատ քչերն են համաձայնում բժիշկ աշխատել: Կադրերը, ըստ արադարադատության նախարար Հրայր Թովմասյանի` գալիս-գնում են: Այս արտահոսքը սկսվեց այն ժամանակ, երբ ՄԻԱՎ վարակակիր դատապարտյալը կծեց ատամնաբույժի ձեռքը` վարակելով նրան: Նախարարի խոսքով` ՄԻԱՎ վարակակիր դատապարտյալներից մեկն էլ ներարկիչը վերցրել եւ ուզում էր վարակել մյուս դատապարտյալներին: “Դրա համար նման դատապարտյալները առանձին են պահվում”,-ասաց նախարարը:

Սաակաշվիլիի վաղեմի ցանկությունն իրականացավ. Օքրուաշվիլին ձերբակալված է

Վրաստանի նախկին պաշտպանության նախարար Իրակլի Օքրուաշվիլին նոյեմբերի 20-ին ժամանելով Վրաստան` անմիջապես ձերբակալվել է` որպես դատախազության կողմից հետախուզման մեջ գտնվող անձ: Այդ մասին հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին: Նրա խոսքով` ձերբակալումից հետո նախկին նախարարին տարել են Թբիլիսիի Գլդանի բանտ, որը վերջերս հայտնվել էր սկանդալի կենտրոնում: “Ենթադրում եմ, որ Վրաստան վերադառնալով` նա մտադիր է այստեղ` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի