08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Վաղը կշարունակվի Մատաղիսի գործի քննությունը

2012 թ. նոյեմբերի 23-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է Մատաղիսի գործի քննությունը: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տեղեկացմամբ, Նախորդ դատական նիստի ընթացքում մեղադրողները պետք է ներկայացնեին իրենց  ճառերը: Սակայն նիստին ներկայացել էին երեք մեղադրողներից մեկը, տուժողներից մեկի իրավահաջորդը, ամբաստանյալները և նրանց շահերի պաշտպանը:

Դատին ներկայացած մեղադրողը դատարանում հայտնել էր, որ մյուս երկու մեղադրողներից մեկը գտնվում է բուժման մեջ, իսկ մյուսը՝ արձակուրդում: Մեղադրողների՝ արձակուրդի մեջ գտնվելու և հիվանդության վերաբերյալ ապացույցներ, սակայն, դատարան չէին ներկայացվել: Նշենք, որ մեղադրողների բացակայության պատճառով դատական նիստը հետաձգվել է արդեն երեք անգամ:

Հիշեցնենք, որ Մատաղիսի գործով մեղադրանք է առաջադրված Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի և Արայիկ Զալյանի դեմ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 7-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ