23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Սաակաշվիլիի վաղեմի ցանկությունն իրականացավ. Օքրուաշվիլին ձերբակալված է

Վրաստանի նախկին պաշտպանության նախարար Իրակլի Օքրուաշվիլին նոյեմբերի 20-ին ժամանելով Վրաստան` անմիջապես ձերբակալվել է` որպես դատախազության կողմից հետախուզման մեջ գտնվող անձ: Այդ մասին հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին: Նրա խոսքով` ձերբակալումից հետո նախկին նախարարին տարել են Թբիլիսիի Գլդանի բանտ, որը վերջերս հայտնվել էր սկանդալի կենտրոնում:

“Ենթադրում եմ, որ Վրաստան վերադառնալով` նա մտադիր է այստեղ` երկրի ներսում, ապացուցել իր անմեղությունը, սակայն մենք չպետք է մոռանանք, որ նրան ստիպողաբար են Վրաստանից արտաքսել` մի կերպ ինքնաթիռ նստեցնելով”,-Ցուլուկիանիի խոսքերն է մեջբերում “Интерфакс”-ը:

Նշենք, որ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մտադիր էր ձերբակալել իր մրցակից Օքրուաշվիլիին դեռեւս 2007-ին, սակայն վերջինիս հաջողվում էր թաքնվել այլ երկրներում` Գերմանիայում, Ֆրանսիայում, որտեղ նրան նույնիսկ քաղաքական ապաստան էին տրամադրել:

Օքրուաշվիլին հատկապես հիշվում է իր հակառուսական քաղաքականությամբ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ