03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Օսկանյանին դարձյալ ԱԱԾ կանչեցին

Այսօր` նոյեմբերի 19-ին, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը կրկին հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Փաստաբանի խոսքով`  նախկին արտգործնախարարին հրավիրել էին ծանոթանալու գործի շրջանակներում անցկացված փորձաքննության արդյունքներին: ‘Փորձաքննության արդյունքներին էին տեղեկացնում, բայց չծանոթացանք, որովհետև համարեցինք, որ այս գործին չի վերաբերում’,-ասաց Աթանեսյանը և հավելեց` […]

Արտավազդ Փելեշյանը պարգևատրվել է

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին: Կառավարության ղեկավարը հայ կինոարվեստում ունեցած պատկառելի վաստակի, ներդրած ակնառու ավանդի և անզուգական վարպետության համար Արտավազդ Փելեշյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով: Տիգրան Սարգսյանն աշխարհահռչակ գործչին մաղթել է քաջ առողջություն և նորանոր ձեռքբերումներ կինոարվեստի բնագավառում

Դալլաքյանը ինքնախարազանով չի զբաղվել

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, “բանդայի” գործով դատական նիստը մինչեւ դեկտեմբերի 3-ը  հետաձգվեց, քանի որ ամբաստանյալ Արման Դալլաքյանը ունի առողջական խնդիրներ: Նրա հարազատները մեր թղթակցի հետ զրույցում հայտնել էին, որ Արմանը վնասել է ինքն իրեն: Հայաստանի Քրեակատարողական հիմնարկների վարչության լրատվության բաժնի պետ Գոռ Ղլեչյանը ասաց, որ Արմանի մոտ սպիտակ գծի որովայնային տրավմա է, եւ այս պահին […]

ՀԱԿ-ը ստիպված է հանրահավաք անել

ՀԱԿ-ը, հնարավոր է, մոտ օրերս հանրահավաք անի: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը: Վերջինիս խոսքով՝ ՀԱԿ-ի համար արտակարգ հարց է դարձել ՀԱԿ չորս ակտիվիստների նկատմամբ դատարանի որոշումը, որով երիտասարդներին դատապարտել են մի քանի տարվա ազատազրկման: ՛՛Մեզ մոտ քննարկվում է այդ հարցը, իրականում դա կարող է առիթ լինել, որ մենք հանրահավաք անենք ու […]

ՀՀ իշխանությունները պետք է ձեռնարկեն կոնկրետ և հրատապ միջոցառումներ. ՀԿ-ների հայտարարությունը

Հայաստանի Հանրապետությունում ընտրությունները, որպես կանոն, ուղեկցվում են բազմապիսի իրավախախտումներով և ընտրակեղծարարության հնարամիտ մեխանիզմներով, ինչի հետևանքով կասկածի տակ է դրվում ընտրական գործընթացների և դրանց արդյունքում ընտրված ճանաչված մարմինների լեգիտիմությունը և առհասարակ ընտրության Սահմանադրական ինստիտուտի գոյությունը: Մինչդեռ, թափանցիկ և ազատ ընտրությունների անցկացումը ժողովրդավարության և ժողովրդավարական պետության գոյության կարևորագույն գրավականն է: Եվ միայն այդպիսի պետությունում կարող է երաշխավորվել […]

Փարիզում գեյերի դեմ բողոքողները ծեծել են “FEMEN”-ի ակտիվիստներին /վիդեո/

“FEMEN” շարժման ակտիվիստները նախօրեին Փարիզի կենտրոնում ակցիա են անցկացրել` “In Gay we trust” (“մենք վստահում ենք գեյերին”) լոզունգով` ի աջակցություն Ֆրանսիայում միասեռ ամուսնությունների մասին օրինագծի: Շարժման կայքէջում նշված է, որ այդ ընթացքում Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնում “կաթոլիկ ցույց”  է ընթանալիս եղել, որն էլ գրոհել են շարժման մասնակիցները` միանձնուհու հագուստներով: Ըստ  “FEMEN“-ի` կրոնական ֆանատները հարձակվել են իրենց ակտիվիստների […]

Վիրահատում են բանդայի անդամին /վիդեո/

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանում դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ այսօր  շարունակվելու էր  հայտնի  “Բանդա”-ի գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ Արտուշ Հակոբյանը  (“Սուրիկի լավաշի”սեփականատիրոջ որդին),  Դավիթ Գալստյանը,  Սամվել Դավթյանը,  Արման Դալլաքյանը,  Արթուր Մանուկյանն ու  Քյարամ Ամոյանը մեղադրվում են մի շարք պաշտոնյաների առանձնատների վրա ավազակային հարձակումներ կատարելու մեջ: Նշենք, որ նոյեմբերի 12-ին նշանակված դատական նիստը չկայացավ […]

՛՛Անժելայի՛՛ սեքս սկանդալի հանգուցալուծումը

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մխիթար Պապոյանը կհրապարակի “Ուր է իմ տղամարդը” սերիալի դերասանուհի Անժելա Սարգսյանի “տղամադարդու” Կարեն Արայանի վճիռը: Վերջինս մեղադրվում է դերասանուհու եւ նրա ամուսնու ինտիմ լուսանկարները Համացանցում տարածելու մեջ: “Միացյալ Երիտասարդական Լիգա” երիտասարդական նախաձեռնությունը կոչ է անում արդար դատավճիռ կայացնել, համոզված լինելով, որ Կարեն Արայանի դեմ իրականացվող շինծու մեղադրանքները […]

Պատահական ամուսնությունների ու ամուսնալուծությունների թիրախում /վիդեո/

Գյումրու անօթևան և  սոցիալապես առավել խոցելի ընտանիքներ ՛՛Շիրակ կենտրոնի՛՛ ամենօրյա այցելություններն ու դիտարկումները ցույց են տալիս, որ այդ  ընտանիքներում անհամեմատ մեծ թիվ են կազմում զավակների վաղ և պատահական ամուսնություններն ու ամուսնալուծությունները: Այդպիսի շատ ընտանիքներում հանդիպում են  բավական երիտասարդ տարիքում առանց պետական ձևակերպման ամուսնացած և բաժանված աղջիկների: Բազմաթիվ են նաև այն միայնակ մայրերը, որոնց երեխաներին հայրություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի