17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Օսկանյանին դարձյալ ԱԱԾ կանչեցին

Այսօր` նոյեմբերի 19-ին, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը կրկին հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Փաստաբանի խոսքով`  նախկին արտգործնախարարին հրավիրել էին ծանոթանալու գործի շրջանակներում անցկացված փորձաքննության արդյունքներին: ‘Փորձաքննության արդյունքներին էին տեղեկացնում, բայց չծանոթացանք, որովհետև համարեցինք, որ այս գործին չի վերաբերում’,-ասաց Աթանեսյանը և հավելեց` ‘թեմայից դուրս էր’:

Նրա խոսքով` այդ արդյունքներին տեղեկացնելն  ուղղակի ԱԱԾ-ի պարտքն էր:

ԱԱԾ մամլո խոսնակ Արծվին Բաղրամյանը Henaran.am-ին ասաց, որ չի կարող ասել, թե փորձաքննության արդյունքում ինչ է պարզվել, քանի որ նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ  Վարդան Օսկանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ  հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով / յուրացնելը կամ վատնելը առանձնապես խոշոր չափերով/ և 190-րդ  /ապօրինի ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը` լեգալացնելը / հոդվածներով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ