06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Վիրահատում են բանդայի անդամին /վիդեո/

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանում դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ այսօր  շարունակվելու էր  հայտնի  “Բանդա”-ի գործով դատավարությունը:

Հիշեցնենք, որ Արտուշ Հակոբյանը  (“Սուրիկի լավաշի”սեփականատիրոջ որդին),  Դավիթ Գալստյանը,  Սամվել Դավթյանը,  Արման Դալլաքյանը,  Արթուր Մանուկյանն ու  Քյարամ Ամոյանը մեղադրվում են մի շարք պաշտոնյաների առանձնատների վրա ավազակային հարձակումներ կատարելու մեջ: Նշենք, որ նոյեմբերի 12-ին նշանակված դատական նիստը չկայացավ փաստաբան Ոսկանյանի չներկայանալու պատճառով:

Սկսելով դատական նիստը` դատավոր Մխիթար Պապոյանը հրապարակեց դատապարտյալների հիվանդանոցից ստացված գրությունը, ըստ որի՝ ամբաստանյալ Արման Դալլաքյանը ունի որովայնի ճողվածք եւ այսօր վիրահատվելու է: Այսինքն` նա չի կարող մասնակցել դատական նիստին, եւ անհրաժեշտ է նաեւ երկշաբաթյա բուժում:

Այնուհետեւ դատավորը տեղեկացրեց, որ այդ իսկ պատճառով ուղեկցող խմբին տեղյակ է պահվել եւ ամբաստանյալները չեն բերվել դահլիճ: Դատական նիստը կշարունակվի դեկտեմբերի 3-ին:

Henaran.am-ին ամբաստանյալի մտերիմները տեղեկացրին, որ Արմանը վնասել է ինքն իրեն` բողոքելով իր դեմ հարուցված քրեական գործից:

Henaran.am-ը կփորձի ճշտել այդ տեղեկությունը եւ քիչ անց կներկայացնի պաշտնական տեսակետը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ