Փարիզում գեյերի դեմ բողոքողները ծեծել են “FEMEN”-ի ակտիվիստներին /վիդեո/
“FEMEN” շարժման ակտիվիստները նախօրեին Փարիզի կենտրոնում ակցիա են անցկացրել` “In Gay we trust” (“մենք վստահում ենք գեյերին”) լոզունգով` ի աջակցություն Ֆրանսիայում միասեռ ամուսնությունների մասին օրինագծի:
Շարժման կայքէջում նշված է, որ այդ ընթացքում Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնում “կաթոլիկ ցույց” է ընթանալիս եղել, որն էլ գրոհել են շարժման մասնակիցները` միանձնուհու հագուստներով:
Ըստ “FEMEN“-ի` կրոնական ֆանատները հարձակվել են իրենց ակտիվիստների վրա եւ ծեծի ենթարկել: Միջադեպն ընդհատել են ոստիկանները եւ Ֆրանսիայի գեյերի եւ լեսբուհիների միության ներկայացուցիչները:
Շարժման մասնակիցներն ակցիայի շարժառիթները բացատրում են նրանով, որ “եկեղեցականները չպետք է խառնվեն ընտանիքի եւ ամուսնության հարցերին եւ չպարտադրել Եվրոպայի մասին իրենց միջնադարյան պատկերացումները”:
http://youtu.be/IFc3W2QDqb0