Ազգագրագետը չէր ներկայացել դատարան.պահանջում են նրա ներկայացուցչի լիազորությունները կասեցնել /լրացված/
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արսեն Բաբայանի նախագահությամբ նոյեմբերի 22–ին շարունակվեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հայցի դատավարությունն ընդդեմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի: Հայցվորը Հայրապետյանից պահանջում է ներողություն խնդրել իր արժանապատվությունն ու գործարար համբավը ոտնահարելու համար:
Նշենք, որ նախորդ նիստում Խառատյանն ու նրա փաստաբանը կասկած էին ներկայացրել Ռուբեն Հայրապետյանի ստորագրության նկատմամբ, որով նա լիազորել էր չորս փաստաբանի, որ իր շահերը ներկայացնեն դատարանում: Հայցվոր կողմը դատարանին միջնորդել էր կամ բերել նոտարով հաստատված լիազորագիր կամ անձամբ Հայրապետյանը ներկայանա դատարան եւ հայտարարի, որ ինքն է ստորագրել:
15.o5 Ինքը Հրանուշ Խառատյանը դատարան չէր եկել: Փոխարենը նրա փաստաբան Մհեր Արշակյանին միացավ եւս մեկ փաստաբան Կարապետ Բադալյանը:
Նիստի սկզբում դատավորը հրապարակեց Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը` հաստատված նոտարի կողմից այն մասին, թե ովքեր են պաշտպանելու նրա շահերը դատարանում:
Դատավորը նկատեց, որ հայցվորն ու պատասխանողը չկան եւ նրանց ներկայացուցիչներից փորձեց պարզել, թե արդյոք անհրաժեշտություն ակ նիստը հետաձգելու: Սակայն ոկղմերը անհրաժեշտություն չգտան եւ դատական նախնական նիստը շարունակվեց:
15.10.Պատասխանող կողմը միջնորդություն ներկայացրեց չճանաչել հայցվոր Խառատյանի ներկայացուցիչ Մհեր Արշակյանի լիազորությունները առ այն, որ նա չի կարող պաշտպանել Խառատյանի շահերը, քանի որ այս պահին ինքը, պարբերաբար երեք այլ գործով ներկայացուցիչ է: Սա օրենքի խախտում է:
Մհեր Արշակյանի Ռուբեն Հայրապետյանի ներկայացուցիչներին բացատրեց պարբերաբար բառի ստուգաբանությունն ու նշանակությունը` ըստ Աճառյանի բացատրական բառարանի:
Պատասխանող կողմը պնդեց միջնորդությունը, իսկ հայցվոր կողմը առարկեց: Քանի որ Մհեր Արշակյանը այլ դատական նիստի էր, ապա նախնական դատական նիստը հետաձգվեց մինչեւ դեկտեմբերի 6-ը: