03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Իջեւանի ոստիկանապետն ազատվել է աշխատանքից

ՀՀ ոստիկանապետ, գեներալ–լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, Իջեւանի  ոստիկանության պետ,   գնդապետ  Ստեփան  Մելքոնյանն ազատվել է աշխատանքից եւ ուղարկվել կադրերի ռեզերվ: Հիշեցնենք, որ երեկ Henaran.am-ի հետ զրույցում Հայաստանի ոստիկանապետը  հիշեցրել է ինքնամաքրման մասին, եւ ասել, որ չորս-հինգ հոգի կապված ապօրինի անտառահատումների հետ` ազատվելու են: Այժմ ընթանում է ծառայողական քննություն:

Բաց նամակ Հայաստանի նախագահին եւ պաշտպանության նախարարին

 Ինչպես օրեր առաջ տեղեկացրել էր  Henaran.am–ը, Սիսիանի վաթսունամյա բնակչուհի Ռոզա Հովսեփյանը պատրաստվում էր բաց նամակով դիմել Հայաստանի նախագահին: Տիկին Ռոզայի որդին պայմանագրային զինծառայող էր, եւ նրա հրամանը առանց պատճառի լուծարել են: Վեց երեխաների մայրը դիմել է նախագահին եւ պաշտպանության նախարարին: Նամակը տպագրում ենք ամբողջությամբ:   “Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին Հայաստանի Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին Հարգարժան […]

Ինքնասպան տղամարդու դիա՞կ է հայտնաբերվել

Henaran.am-ի տեղեկություններով, այսօր Նորք-Մարաշի ավտոտնակներից մեկում կախված տղամարդ է հայտնաբերվել: Մեր աղբյուրների փոխանցմամբ, նրա անունը Սուրեն է, մոտ քառասուն տարեկան: Նրա երակները վնասված են: Նախնական վարկածով, կատարվածը ինքնասպանություն է, սակայն որոշ փաստեր ենթադրել են տալիս, որ սպանություն է կատարվել: Տղամարդը զբաղվում էր առեւտրով, եւ ֆինանսական խնդիրներ չի ունեցել: Ոստիկանության պաշտոնական կայքում այս մասին ոչինչ տեղադրված […]

Henaran.am-ին բացառիկ հնարավորություն էր տրվել /վիդեո/

“Էրեբունի” քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արսենը  այսօր էր ազատվել կալանքից եւ չհասցրեց ստանալ համակարգչային հմտությունների դասընթացի վկայականը: Մի դատապարտյալ էլ` տաս օր առաջ էր դուրս եկել. նա էլ բախտ չունեցավ հանդիսավորությամբ ստանալու  անգլերենի լեզվի դասընթացի վկայականը: Սակայն դրանք անպայման կհասնեն հասցեատերերին: Դատապարտյալներին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ նման հնարավորություն էր տվել “Սոցիալական արդարություն” հասարակական կազմակերպությունը: Ծրագիրը  նպատակ […]

“Հարսնաքարի” տուժողի ցուցմունքում պաշտպանը հակասություն տեսավ

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, ուրբաթ շարունակվեց “Հարսնաքարի” դատավարությունը: Հիշեցնենք, որ անցած նիստում աշխատանքային օրվա ավարտի հետ կապված անավարտ էր մնացել ռազմական բժիշկ, տուժող Արտակ Բայադյանի հարցաքննությունը: Այս նիստում տուժողին հարցեր տվեց ամբաստանյալ Դավիթ Ադամյանի պաշտպան Սերգեյ Մկրտչյանը: Բայադյանը շատ հաճախ պաշտպանի հարցերին չէր պատասխանում, նշելով, որ բազմիցս պատմել է դրանց […]

Երևանի գեղարվեստի ակադեմիայի աշխատակիցները մեղադրվում են կաշառակերության մեջ

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ավարտվել է “Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա”  ՊՈԱԿ-ի պատասխանատու անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն`  ‘Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա’ ՊՈԱԿ-ի պրոռեկտոր Ս. Գևորգյանը […]

Ուրիխանյանը դիտավորյալ ‘թռավ’

Այսօր ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում չմասնակցեց ‘Ժառանգություն’ խմբակցության` ‘Հարսնաքար’ ռեստորանային համալիրում Վահե Ավետյանի, 2001թ. նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահի կողմից Պողոս Պողոսյանի սպանության ու դրանից հետո այլ աղմկոտ հանցագործություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման նախագծի քննարկմանն ու քվեարկությանը: Հետաքրքրականն այն է, որ Ուրիխանյանը մասնակցեց Պետաիրավական հանձնաժողովի նիստին, սակայն “Ժառանգության’ ներկայացրած […]

ԱԺ-ը մերժեց ‘Հարսնաքարի գործով’ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկը

Այսօր Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում տեղի ունեցավ ‘2012թ. հունիսի 17-ին Երեւանի ‘Հարսնաքար’ ռեստորանային համալիրում ՀՀ պաշտպանության նախարարության մի խումբ սպաներին դաժան ծեծի ենթարկելու, նրանցից մեկին կյանքից զրկելու հանգամանքների, ինչպես նաեւ 2001թ. սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած Պողոս Պողոսյանի սպանությունից հետո առավել արմատավորված անպատժելիության եւ ամենաթողության համար պատասխանատու եւ մեղսակից գործող ու պաշտոնաթող բարձրաստիճան […]

“Ուր են էդ քածերը … “զարիժատ” արեց ու կրակեց Գյոզալին”

Henaran.am-ին մանրամասներ են հայտնի դարձել նոյեմբերի 7–ին Կոմայգում կատարված դեպքից:  Գիշերը ժամը 3-ի սահմաններում, մեկը արտասահմանյան մակնիշի ավտոմեքենայով անցնում է եւ կանգնում: “Ես էդ օրը իմ սովորական շորերով էի, տրանսսեքսուալի նման չէի հագվել, պարզապես ընկերուհիներիս էի սպասում: Իջավ ավտոյից, սկսեց ինձ հույ-բույ անել: Փողոցային  հայհոյանքներ են տալիս: Ուր են էդ քածերը, էդ բ…-ի տղերքը: Ինձնից […]

Ինտերպոլն առաջին անգամ կին կղեկավարի

Ինտերպոլն առաջին անգամ կին կղեկավարի: Հռոմում կայացած Կազմակերպության գլխավոր նիստին այս պաշտոնում ընտրվել է ոստիկանության հանձնակատար Միրեյ Բալեստրազին Ֆրնասիայից, հայտնում է “AFP”-ը: Բալեստրազին ոստիկանության հանձնակատար է դարձել 1975-ին: Նա սկսել է հեղինակություն վայելել` շնորհիվ Բորդոյում եւ Կորսիկայում հանցավորության դեմ անցկացրած հաջող պայքարի: 1990-ականներին, երբ  կղզում  հակամարտություն էր ընթանում տարբեր խմբավորումների միջեւ, նա ղեկավարել է տեղի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի