14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ինտերպոլն առաջին անգամ կին կղեկավարի

Ինտերպոլն առաջին անգամ կին կղեկավարի: Հռոմում կայացած Կազմակերպության գլխավոր նիստին այս պաշտոնում ընտրվել է ոստիկանության հանձնակատար Միրեյ Բալեստրազին Ֆրնասիայից, հայտնում է “AFP”-ը:

Բալեստրազին ոստիկանության հանձնակատար է դարձել 1975-ին: Նա սկսել է հեղինակություն վայելել` շնորհիվ Բորդոյում եւ Կորսիկայում հանցավորության դեմ անցկացրած հաջող պայքարի: 1990-ականներին, երբ  կղզում  հակամարտություն էր ընթանում տարբեր խմբավորումների միջեւ, նա ղեկավարել է տեղի քրեական ոստիկանությունը:

2010-ից 58-ամյա Բալեստրազին Եվրոպայում Ինտերպոլի գործադիր հանձնախմբի փոխնախագահն է, որի 13 անդամներից միայն 2-ն են կին: Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Մանյուել Վալսը Հռոմում կայացած  նիստին հայտարարել է, որ “Բալեստրազին այն կանանցից է, ովքեր ֆրանսիական ոստիկանության հպարտությունն են”:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ