16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Զորացրման պատճառը խիստ անձնական է եւ գաղտնի

 Ինչպես օրեր առաջ տեղեկացրել էր Henaran.am -ը, Սիսիանցի 60-ամյա Ռոզա Հովսեփյանը    բաց նամակով  դիմել է  Հանրապետության նախագահին եւ Հայաստանի պաշտպանության նախարարին: Ըստ նամակագրի, երեք երեխա ունեցող իր որդուն Գեւորգ Հովսեփյանին, որը պայմանագրային զինծառայող էր Սիսիանի զորմասում, ազատել են ծառայությունից: Կնոջ կարծիքով, դա անօրինական որոշում է:

Henaran.am-ը փորձեց խնդրի առնչությամբ պարզաբանումներ ստանալ Պաշտպանության նախարարությունից: Մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ նամակում բերված փաստերը դեռ ստուգվում են: Սակայն, նախնական տեղեկություններով, Գեւորգ Հովսեփյանը չի կարող զինվորական լինել, ինչի համար էլ պայմանագիրը լուծվել է:

Ի դեպ, մեր տեղեկություններով, ոստիկանություն բերման է ենթարկվել “Ֆեյսբուք”-ի օգտատեր Արտակ Նավասարդյանը,  որը պարզապես բաց նամակը տարածել էր եւ տեղադրել էր իր էջում: Նավասարդյանը, սակայն, Henaran.am-ի հետ զրույցում չհերքեց, որ իրեն ոստիկանություն են կանչել, բայց հարցը նամակը տարածելու մեջ չէր: “Զորամասի հրամանատարն էր զանգել, խոսեցինք, ես մի քիչ ինձ ճիշտ չպահեցի, վիրավորեցի մարդուն: Հետո հանդիպեցինք, խոսեցինք, իրար հասկացանք”, -ասաց Արտակը:

Ի դեպ, մեր աղբյուրների  փոխանցմամբ, երբ Գեւորգ Հովսեփյանին ասել են, թե ինչու ինքը չի կարող ծառայել, նա մորը զգուշացրել է, որ չբողոքի: Պատճառը խիստ գաղտնի է, եւ մարդու անձնական իրավունքներին է առնչվում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ