14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Փաշինյանն ընթերցեց Ալեքսանյանի դեմ Էթիկայի հանձնաժողովի որոշումը

Քիչ առաջ ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ Նիլկոլ Փաշինյանը խորհրդարանի նիստի ժամանակ, սահմանված կարգով հրապարակեց ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դեմ քաղաքացի Վարդգես Գասպարիի դեմ ուղղված դիմումի վերաբերյալ որոշումը:

Ավելի վաղ Henaran.am-ը տեղեկացրել էր, որ Էթիկայի հանձանաժողովը դրական որոշում էր ընդունել եւ այդպիսով, արձանագրել, որ Սամվել Ալեքսանյանը թույլ է տվել պատգամավորին ոչ վայել պահվածք եւ խախտել է պատգամավորական էթիկայի նորմերը` այդպիսով չհարգելով օրենքը:

Հիշեցնենք, որ որոշումը Էթիկայի հանձնաժողովն ընդունել էր հոկտեմբերի  31-ին, սակայն, ԱԺ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, հանձնաժողովի որոշումն ամբողջությամբ ընթերցվում է  ԱԺ հերթական քառօրյային:

Հիշեցնենք, որ պատգամավորը ԱԺ-ի դիմաց “Հարսնաքար”-ի միջադեպի հետ կապված բողոքի ակցիայի ժամանակ Գասպարիի ձեռքից խլել էր պաստառը, ինչից հետո Գասպարիին պատգամավորի թիկնապահներից մեկը հրել էր գետնին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ