04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Աշխատանքից հեռացված ուսուցչուհու պատճառով աշխատավարձից զրկվում են նրա գործընկերները

2004թ.-ից մինչ այժմ դատական գործընթացներ են ընթանում կապված Վանաձորի թիվ 8 դպրոցի տնօրեն Կարինե Ստեփանյանի եւ նույն դպրոցի նախկին ուսուցչուհի Սուսաննա Սարգսյանի հետ: Այսօր “Հենարան” մամուլի ակումբում ներկայացնելով խնդիրը` դպրոցի տնօրենը նշեց, որ տարիներ առաջ օպտիմալացման պատճառով աշխատանքից ազատվել են այն ուսուցիչները, որոնք չեն ապահովել համապատասխան դրույքաչափ: “Ինֆորմատիկայի ուսուցչուհի Սուսաննա Սարգսյանի հետ աշխատանքից ազատվել էին […]

“Պաշ”-ին տարան տուգանային

Մայիսի 20-ին, Ճանապարհային ոստիկանության Հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել Աբովյան քաղաքի բնակիչ 25-ամյա Կոլյա Եղիազարյանի վարած “Lexus” մակնիշի՝ 68 NR 888 համարանիշի ավտոմեքենան: Ըստ shamshyan.com-ի,  Կ. Եղիազարյանը Մաշտոց պողոտայի եւ Արամի փողոցի խաչմերուկում՝ արգելող նշանի առկայությամբ, մուտք է գործել փողոց, եւ երբ Երեւանի ՃՈ աշխատակիցները կանգնեցրել են նրան, պարզել են, որ նա իր մոտ չունի […]

Ինչու է զինվորը ՛՛կուրիլկայում՛՛ կրակ բացել. սպանության մանրամասները

ՊՆ-ին մոտ կանգնած Henaran.am –ի աղբյուրների փոխանցմամբ` համապատասխան մարմինները պարզել են զինծառայող Լյուքս Խաչատրյանի սպանության հանգամանքները : Ըստ լավատեղյակ աղբյուրների` դեպքը տեղի է ունեցել այսպես. “ Դեպքը տեղի է ունեցել պահակատանը: Շարքային զինծառայող Դավիթ Խաչատրյանը  կանգնած է եղել դռան մուտքի մոտ` որպես մուտքի ժամապահ: Լյուքս Ստեփանյանը, Հրաչյա Սարգսյանը և ևս 2 ժամկետային զինծառայողներ նստած են եղել ժամապահից մի քանի մետր […]

Հազար Էջից բաղկացած “Բարև Երևան”-ի նյութերը առանձնապես հիմնավոր չեն. Արմեն Սմբատյան

ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ`գնահատական տվեց “Բարև Երևան” դաշինքի և ԿԸՀ-ի միջև ստեղծված անհամաձայնությանը: Մասնավորապես նա անդրադարձավ “Բարև Երևան” դաշինքի բողոք-դիմումին, որը այսօր մերժվեց վերաքննիչ վարչական դատարանի կողմից: Արմեն Սմբատյանի համար դատարանի որոշումը սպասելի էր: “Ընտրությունները ամփոփվում են այն պարագայում, երբ եթե անգամ եղել են ընտրախախտումներ դրանք ինչ ազդեցություն են ունեցել […]

“Բարև Երևան”-ը 2 քայլ էլ ունի

“Բարև Երևան” դաշինքի կողմից ՀՀ վարչական դատարանում լիազոր ներկայացուցիչ Լուսինե Պետրոսյանի համար այսօր` մայիսի 20-ին վարչական դատարանի կողմից դաշինքի հայցի մերժումը սպասելի էր. “Քանի որ այս ընթացքում դատարանի մոտեցումը այն էր, որ չենք քննարկելու այն, թե ինչքան իրավախախտումներ են տեղի ունեցել, եթե դա նույնիսկ քրեական հաղորդում էր “: Լուսինե Պետրոսյանը տեղեկացրեց, որ դատարանի որոշումը բաղկացած […]

”Շերիֆի” պատմությունը

”ԱՄՕ” մամուլի ծառայությունը  հայտարարոթյուն է տարածել` մեկնաբանելով այսօր տարածված լուրերը, թե ”Զվարթնոց” օդանավակայանի անվտանգության ծառայության պետ ”Շերիֆ” մականունով Կարեն Բաբայանը փորձել է մաքսանենգ ճանապարհով անցկացնել ֆրանսիահայ նկարիչ Գառզուի նկարները, սակայն չի հաջողվել: Պարզաբանման մեջ ասված է. ”Տեղեկատվությունն, իբր Կարեն Բաբայանը փորձել է ”արժեքավոր արվեստի գործեր” Հայաստանից արտահանել, չի համապատասխանում իրականությանը: ”Արմենիա Միջազգային Օդանավակայաններ” ՓԲԸ անվտանգության […]

ՀՀԿ-ի կողմից խաղ չէր. Գագիկ Ջհանգիրյանը՝ ՛՛Մարտի 1՛՛-ի հանձնաժողովի ձախողման շուրջ

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը քիչ առաջ խորհրդարանում անդարադարձավ Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիորղ հանձնաժողովի ստեղծման նախագծի մերժմանը: Ըստ Ջհանգիրյանի, քաղաքական մեծամասնության հետ ձեռք էր բերվել պայմանավորվածություն, որ նրանք նախագծին կողմ են քվեարկելու: Նախկին զինդատախազը ասաց, որ ՀՀԿ-ն դեմ էր հանձնաժողովի նիստերին պաշտոնատար անձանց հրավիրելուն: Սրան էլ համաձայն չէր  ՀԱԿ-ը: : “Մենք չգնացինք վերջին […]

Վարչական դատարանը նույնպես մերժեց ՛՛Բարեւ Երեւանին՛՛

Քիչ առաջ ՀՀ վարչական դատարանը հրապարակեց  ՛՛Բարեւ Երեւան՛՛ կուսակցությունների դաշինքի` Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով հայցի վճիռը: “Բարև Երևան”-ի հայցը համարվեց անհիմն և մերժվեց: Նիստը նախագահեց դատավոր Կարեն Ավետիսյանը:

Ձերբակալվել են ԱԱԾ կողմից

Ազգային  Անվտանգության ծառայության կողմից իրականացված  միջոցառումների արդյունքում ս.թ մայիսի 18-ին  Երեւան քաղաքում ձերբակալվել են Արսեն Ռոբերտի Ավետյանը եւ Արկադի Արշավիրի Վարդանյանը, որոնք կասկածվում են Արսեն Ավետյանի հոր` Ռոբերտ Աբրահամի Ավետյանի սպանությունը նախապատրաստելու մեջ: Ըստ ձեռք բերված տվյալների` Արսեն Ավետյանը եւ Արկադի Վարդանյանը  պլանավորել, միջոցներ են ձեռք բերել եւ պայմաններ ստեղծել Ռոբերտ Ավետյանին  թունավորելու միջոցով նրա […]

Ազգային ժողովը մերժեց ՛՛Մարտի 1-ի՛՛ հանձնաժողովի մասին նախագիծը

57 “դեմ”, 48 “կողմ”, 2”ձեռնպահ”-ով այսօր Ազգային ժողովը մերժեց ՛՛Մարտի 1՛՛-ի դեպքերն ուսումնասիրող  ժամանակավոր հանձանաժողով ստեղծելու մասին նախագիծը, որի հեղինակը ՀԱԿ խմբակցությունն է: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ իրենք դեմ են քննարկելու, քանի որ օրինականության հետ կապված խնդիր կա:  ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սահակյանը ձեռնպահ քվեարկեցին:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի