08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Աշխատանքից հեռացված ուսուցչուհու պատճառով աշխատավարձից զրկվում են նրա գործընկերները

2004թ.-ից մինչ այժմ դատական գործընթացներ են ընթանում կապված Վանաձորի թիվ 8 դպրոցի տնօրեն Կարինե Ստեփանյանի եւ նույն դպրոցի նախկին ուսուցչուհի Սուսաննա Սարգսյանի հետ:

Այսօր “Հենարան” մամուլի ակումբում ներկայացնելով խնդիրը` դպրոցի տնօրենը նշեց, որ տարիներ առաջ օպտիմալացման պատճառով աշխատանքից ազատվել են այն ուսուցիչները, որոնք չեն ապահովել համապատասխան դրույքաչափ:

“Ինֆորմատիկայի ուսուցչուհի Սուսաննա Սարգսյանի հետ աշխատանքից ազատվել էին նաեւ հայոց լեզվի երկու ուսուցիչ: Սուսաննա Սարգսյանը դիմում է դատարան` պահանջելով վերականգնել իրեն աշխատանքի: Դատարանը վճիռ կայացրեց նրա օգտին, սակայն նա չէր ներկայանում իր դասերին, քանի որ համաձայն չէր սահմանված դրույքաչափի հետ: Դրանից հետո նա եւս մեկ անգամ դիմում է դատարան եւ պահանջում 2 տարվա աշխատավարձ` ներկայացնելով կեղծ դրույքաչափ եւ կեղծ աշխատավարձի չափ: Դատարանը բավարարում է իր այդ պահանջը, եւ դպրոցի ուսուցիչների աշխատավարձերի միջոցներից բռնագանձվում է 2 մլն 632 հազար դրամ: Ես դպրոցի խնայողությունների հաշվին հավաքում եմ եւ մարում ուսուցիչների տրվելիք աշխատավարձերը: Այնուհետեւ ԴԱՀԿ աշխատակիցները գալիս են դպրոց Սուսաննա Սարգսյանի հետ եւ պահանջում լրացնել լրիվ դրույքաչափ, ես ստիպված եմ լինում առաջարկել իմ պատմության դասաժամերը ինֆորմատիկայի ուսուցչուհուն”:

Դպրոցի տնօրենը հայտնեց, որ ինքը եւս ներքաշվել է դատական գործընթացների մեջ, քանի որ ժամանակին չի վերականգնել ուսուցչուհուն աշխատանքի:

“Քանի որ դատարանը վճռով չի վերացրել աշխատանքից ազատման հրամանը, ես նրան աշխատանքի ընդունելու իրավունք չունեմ: Ազգային բյուրոն փորձաքննություն կատարեց աշխատավարձի եւ դրույքաչափի վերաբերյալ, եւ պարզ դարձավ, որ դպրոցը երբեք չի ունեցել ինֆորմատիկայի նման դրույք եւ նման աշխատավարձ, աշխատավարձը եղել է 27.048 դրամ, սակայն ներկայացվել է 60 189”,-նշեց տիկին Ստեփանյանը:

Ըստ ուսուցչուհու` խախտում է թույլ տվել ԴԱՀԿ-ն` բռնագանձելով գումարները դպրոցի միջոցներից, դա այն դեպքում, երբ սահմանված է, որ աշխատավարձերը, հարկերը, տուրքերը հաշվարկելուց եւ վճարելուց հետո եղած մնացորդից պետք է հանվեն այդ գումարները:

Դպրոցի տնօրենը նշեց, որ դատարանների նման վճիռները կարող են կապված լինել Սուսաննա Սարգսյանի թիկունքում կանգնած Գագիկ Հովհաննիսյանի հետ, ով Վանաձորի ընդհանուր իրավասության դատարանի նախագահն է:

“Նա հրավիրել էր ինձ իր մոտ հարցի լուծման համար: Ես ասացի, որ աշխատանքի չեմ կարող վերականգնել, քանի որ չկա նման վճիռ: Արդեն իսկ դպրոցի միջոցներից գանձվել է 2 մլն 632 հազար դրամ, դեռ ավելի մեծ գումար պետք է գանձվի, ինչպես նաեւ տոկոսներ: 9 անգամ դիմել եմ Գլխավոր դատախազին, 3 անգամ` ԴԱՀԿ, 2 անգամ` Արդարադատության նախարարին`ոչ մի պատասխան: 2007 թ-ին դիմել եմ նաեւ Սերժ Սարգսյանին, նա հանձնարարել էր զբաղվել այս հարցով, սակայն ոչ մի էական արդյունք: ԴԱՀԿ-ն միանշանակ օրենք է խախտում”:

Տիկին Ստեփանյանը հայտնեց, որ սեպտեմբերի 1-ին դպրոցի ուսուցիչները ցանկացել են գործադուլ անել նշված խնդրով, սակայն կա աշակերտներ կորցնելու խնդիր, այդ պատճառով էլ ետ են կանգել այդ մտքից: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ