04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Առանց Զարուհի Փոստանջյանի /վիդեո/

ՀՀ Վարչական դատարանի դատավոր Կարինե  Բաղդասարյանը մայիսի 17-ին հրապարակեց Երեւանի ավագանու անդամների ընտրություններում “Ժառանգության” վստահված Զարուհի Փոստանջյանի հայցի որոշումն ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի: Հիշեցնենք, Փոստանջյանը դիմել էր դատարան, որպեսզի վերջինս պարտավորեցնի ԿԸՀ-ին քննելու իր 05.05.2013թ. դիմումը:  ԿԸՀ-ն մերժել էր վարչական վարույթ հարուցել` պատճառաբանելով, որ հստակ չէ դիմումատուի պահանջը: Նկատենք, որ Վարչական դատարանի նիստերի դահլիճում ոչ […]

ՊԵԿ նախագահի նկատմամբ էթիկայի հանձնաժողովի որոշումը կորե՞լ է

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ հարուցված վարույթի որոշման մասին “Թրանսփարենսի Ինթերնեշնըլ” հակակոռուպցիոն կենտրոնը տեղյակ չէ:  Հիշեցնենք, որ ՊԵԿ-ի նախագահի նկատմամբ վարույթ էր հարուցել կենտրոնի դիմումի հիմքով: Կենտրոնը, ըստ մամուլի հրապարակումների, էթիկայի հանձնաժողովին տեղեկացրել էր, որ Գագիկ Խաչատրյանին են պատկանում հաշվիչ դրամարկղային կտրոնների թուղթ մատակարարող “Ալեքսերվ” ընկերությունը, նրա անվան […]

Ինչ է անում Պետեկամուտների կոմիտեն

Օմբուդսմենը ստացել է ահազանգեր, որ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները հաճախակի այցելում են տնտեսվարող սուբյեկտներին և հաստատված պլանից դուրս ստուգումներ իրականացնում հարկային պարտականությունների պատշաճ կատարման վերաբերյալ: Որպես այդպիսի ստուգումների անցկացման հիմք հարկային ծառայության աշխատակիցների կողմից նշվում է մասնագիտական ստուգում նշանակելու մասին քննիչի որոշումը, որը, սակայն, չի տրամադրվում շահագրգիռ անձանց` զրկելով նրանց որոշմանը ծանոթանալու, դրա հիմնավոր լինելու […]

Չգիտի` երբ է մահացել, ճնշում ունի … Խաչիկյանի դատը /վիդեո/

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում շարունակվող  ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եւ ծառայության 12 անձանց դատավարության այս փուլում հարցաքննվում են վկաները: Նկատենք, որ նրանց մեծ մասը մեծահասակներ են եւ առողջության հետ կապված  խնդիրներ ունեն: 78-ամյա Բելա Ավանեսովայի բնակարանում նրա եղբայրն էլ է հաշվառված եղել: […]

Տիկին Շուշանիկի թոշակը ուրիշն էր ստացել. Խաչիկյանի դատը շարունակվում է /վիդեո/

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում շարունակվում է  ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եւ ծառայության 12 անձանց դատաքննությունը: Այս փուլում դատարանը հարցաքննում է  վկաներին: Հիշեցնենք, ըստ մեղադրանքի` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը ծառայության մի շարք պաշտոնատար […]

Սպանություն Վանաձորում

Մայիսի 15-ին, ժամը 22.30-ին, հիվանդանոցից  ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերքով հիվանդանոց է ընդունվել տղամարդու դիակ: Ոստիկանություն նոր մանրամասներ է հաղորդել, ըստ որի պարզվել է, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, անհայտ անձը Վանաձորի Բաղրամյան փողոցում  սպանել է 1978 թ. ծնված  Թովմա  Մաթևոսյանին: Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Վանաձորի բաժնի […]

Էպոսագետն ընդդեմ Հայրիկյանի

 “Սիրունյան” իրավաբանական գրասնեյակը  Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է,  որ պատրաստավում է պատասխանատվության ենթարկել ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի ներկայացուցիչ Կարո Եղնուկյանին:  “ Մայիսի 14-ի կայացած ասուլիսում Կարո Եղնուկյանի կողմից Վարդան Սեդրակյանի մասին հերյուրանքներ տարածելու եւ նրան վիրավորելու կապակցությամբ “Սիրունյան” իրավաբանական գրասենյակը նախապատրաստում է հայց ընդդեմ Կ.Եղնուկյանի՝ Վարդան Սեդրակյանի պատվին ու արժանապատվությանը հասցված վնասը հատուցելու պահանջով”-գրել է […]

Արմավիրի սոցապ ծառայության տարածքային բաժնի պետը և իր տեղակալը մեղադրվում են ”ատկատների” մեջ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ թույլ տալու փաստով ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ  քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում  ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Արմավիրի տարածքային […]

Զարուհի Փոստանջյանը չէր փոխվել. լեզվակռիվ դատարանում /վիդեո/

ՀՀ Վարչական դատարանում Զարուհի Փոստանջյանը հայց է ներկայացրել Վարչական դատարան, որպեսզի վերջինս պարտավորեցնի ԿԸՀ-ին քննելու իր դիմումը: Նշանակված ժամին հայցվորը չէր ներկայացել դատարան եւ դատավոր Կարինե Բաղդասարյանն ասաց, որ դատարանը տեղյակ չէ, թե ինչու չկա հայցվորը: Լրագրողներից մեկը նշեց, որ տիկին Փոստանջյանը զանգահարել է իրեն եւ ասել, որ կես ժամ կուշանա: ԿԸՀ-ի նեկայացուցիչ իրավաբանական վարչության […]

Պղծել են Պռոշյանի սպանված գյուղապետի շիրիմը

“Հայազն” կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջումտեղեկացրել է, որ պղծել են  Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի  նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի շիրիմը: Միայն հայտնի է, որ շիրիմի վրա գրված է. “պարահանդեսն ավարտվեց”: Հիշեցնենք, որ Հրաչ Մուրադյանը սպանվել էր ապրիլի 2-ին գյուղապետարանի դիմաց: Գյուղապետի սպանության գործով կա կալանավորված:    

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի