06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Տիկին Շուշանիկի թոշակը ուրիշն էր ստացել. Խաչիկյանի դատը շարունակվում է /վիդեո/

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում շարունակվում է  ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եւ ծառայության 12 անձանց դատաքննությունը: Այս փուլում դատարանը հարցաքննում է  վկաներին:

Հիշեցնենք, ըստ մեղադրանքի` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը ծառայության մի շարք պաշտոնատար եւ պատասխանատու անձանց հետ, կազմակերպված խմբով, 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը յուրացրել են ընդհանուր առմամբ ՝ 260.956.681 դրամի կենսաթոշակ։

Սրանից բացի, Վազգեն Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետական բյուջե վերականգնման ենթակա, առանձնապես խոշոր չափերի` 29.000.000 ՀՀ դրամ գումար:

Դատական նիստը մեկնարկեց կես ժամ ուշացումով, քանի որ Վազգեն Խաչիկյանի պաշտպան Ժորա Վարոսյանը ուշանում էր:

Այս նիստում հարցաքննվող 14 վկայից առաջինը ցուցմունք տվեց Շուշանիկ Համբարձումյանը : Նա դատարանին միջնորդել էր ապահովել թարգմանիչ, քանի որ հայերեն լավ չի հասկանում: Տիկին Շուշանիկը ճանաչեց միայն ամբաստանյալ Արթուր Սուքիասյանին. 2009թ. վերադարձել է Հունաստանից, քանի որ տղան հիվանդ էր:

2003թ-ից այնտեղ էր բնակվում: Ցանկացավ կենսաթոշակը ստանալ, բայց ասացին, որ իր տեղը ստացել են: “Երբ բողոքեցի, պարզեցին, ու ասացին, որ ես կարող եմ թոշակը ստանալ Սախարովի հրապարակից/ սոցապահովության պետծառայությունն այստեղ է-խմբ./: Իսկ արդեն 2011թ. եկավ քննիչը, ասաց, որ գործ կա, վկա եմ, ցույց տվեց մի դիմում, ասաց դու ես ստորագրել, ասեցի ոչ”,-պատմեց վկան:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ