04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ոստիկանությունը խիստ է լինելու

Մայիսի 24-ին հանրապետության դպրոցներում կհնչի “Վերջին զանգը”: Այս ավանդական, բայց եւ ամեն անգամ նոր ու անկրկնելի տոնը միայն դպրոցականներինը չէ, բոլորինս է, ուրեմն եւ բոլորով պետք է անենք առավելագույնը, որպեսզի որեւէ դիպված չմթագնի օրվա տոնականությունը: Այս օրերին ոստիկանության ստորաբաժանումների անչափահասների գործերով տեսուչներն այցելում են դպրոցներ, զրուցում տնօրենների, մանկավարժների, նաեւ ծնողների հետ: Նպատակը մեկն է` համատեղ, […]

Վովայի “հրեշտակները” Արցախում էլ

Մայիսի 21-ից աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում էր ՀՀ ոստիկանության պատվիրակությունը՝ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ: Մայիսի 21-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանդիպում ունեցավ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հետ: Հանդիպման ընթացքում, որին մասնակցում էր Լեռնային Ղարաբաղի ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը, քննարկվեցին Հայաստանի և Արցախի ոստիկանությունների համատեղ աշխատանքի ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող, ինչպես և […]

Ցմահ դատապարտյալը 20 տարի պատիժը կրելուց հետո պետք է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման իրավունք ունենա. իրավապաշտպան

Հայաստանում ցմահ դատապարտյալները կորած մարդիկ են համարվում, նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունք է դրսևորվում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյան` նկատելով, որ երբ Եվրոպայի պահանջով Հայաստանում վերացվեց մահապատիժը, պահանջ էր դրված նաև վերանայել դատավճիռները հետագայում: “Ցմահ դատապարտյալը 20 տարի պատիժը կրելուց հետո պետք է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման իրավունք […]

Մինչեւ երբ

“Աքիլlես” ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ վարորդների խախտվող իրավունքներին: “Արձանագրվում է խախտում, սակայն վարորդը չի ծանուցվում պատշաճ կերպով, քանի որ ամբողջ օրը գտնվում է աշխատանքի մեջ: Որոշ ժամանակ անց գալիս է հնգապատիկ տույժ տվյալ խախտման վերաբերյալ”,-Հովհաննիսյանը որպես լուծում առաջարկում է բջջային օպերատորների հաղորդագրությունների միջոցով վարորդներին ծանուցել: […]

”Ճշտի” համար. ինչպես են “օրենքով գողերը” բանտում ծեծում իրար /վիդեո/

Նախօրեի երեկոյան Կիեւի “Բորիսպոլ” օդանավակայանում արգելել են վրացի “օրենքով գող” 42-ամյա Գեորգի Վիբլիանիի մուտքն Ուկրաինա: Հանցագործ աշխարհում նա հայտնի է Գեորգի Մեկաչքանի անունով: Նույն օրը “օրենքով գողն” ստիպված է եղել մեկնել 3-րդ երկիր: Որպես այդպիսին նա ընտրել է Թուրքիան, գրում է “primecrime.ru” կայքը:  Վիբլիանին 16 տարվա բանտարկությունից ազատ է արձակվել Վրաստանի նոր իշխանությունների հայտարարած համաներման […]

Վարչապետի ավտոմեքենային բախված մեքենայի վարորդը պարզաբանում է

Մայիսի 22-ին Henaran.am-ի խմբագրություն զանգահարեց երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղեկցող անվտանգության աշխատակիցների ավտոմեքենային բախված “Ֆոլկսվագեն Պասադ”-ի վարորդը: Հիշեցնենք, երեկ Նոր Նորքում իրար էին բախվել ավտոմեքենաները, եւ ըստ ականատեսների`”Ֆոլկսվագեն Պասադ”-ի վարորդն ալկոհոլի ազդեցության տակ է եղել: Վերջինս ներկայացավ որպես Աշոտ եւ ասաց, որ ինքը խմած չի եղել: Երբ նշեցինք, որ ականատեսներն են պատմել, ասաց. “Ինչի՞ց […]

Նորածին երեխային սպանած մայրը դատապարտվեց

Սյունիքի մարզի ընդհանուր  իրավասության  դատարանի որոշմամբ 21-ամյա Աննա Երվանդի Մկրտչյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառել  եւ սահմանել է փորձաշրջան` մեկ տարի ժամկետով: Դատարանը հաշվի է առել այն,  որ առաջադրված մեղադրանքը ամբաստանյալ Աննա Մկրտչյանը ընդունել է, եւ միջնորդել արագացված դատաքննություն: Ըստ մեղադրանքի` Աննան 2011թ. հոկտեմբերի 8-ին, ժամը 4-ի սահմաններում, Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղում գտնվող իրենց առանձնատան […]

Արկադի Վարդանյանին կալանավորեցին, իսկ մյուս մեղադրյա՞լը

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մայիսի 21-ին երկամսյա կալանքի որոշում է կայացրել քաղաքագետ Արկադի Վարդանյանի նկատմամբ: Այս մասին Henaran.am-ին ասաց նրա փաստաբան Նարինե Ռշտունին: Հիշեցնենք, որ  Ազգային Անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում, մայիսի 18-ին Երեւան քաղաքում ձերբակալվել էին Արսեն Ռոբերտի Ավետյանը եւ Արկադի Արշավիրի Վարդանյանը, որոնք կասկածվում են Արսեն Ավետյանի […]

“Նստեցի վրան, փակեցի աչքերն ու…”. երիտասարդը պատմում է՝ ինչպես սպանեց 23-ամյա աղջկան /վիդեո/

Մայիսի 8-ին սպանվել էր  23-ամյա Մարիամ Հունանյանն էր, ով աշխատել էր մի քանի ռեստորանային համալիրներում՝ որպես մատուցողուհի եւ վարձով  բնակվում էր Երեւան քաղաքի Արզումանյան փողոցի 20 Ա շենքում: Սպանողը` Դավիթ Թամրաազյանը պատմել է, թե ինչպես է սպանել աղջկան: “Նստեցի վրան, փակեցի աչքերը եւ ասացի անակնկալ ունեմ”,-պատմության շարունակությունը` տեսանյութում: 

Սաուդյան Արաբիայում 5 օտարերկրացիների գլուխ են կտրել

Սաուդյան Արաբիայում մահապատիժ է իրականացվել` կտրել են սիրիացու գլուխը, որը թմրանյութերի վաճառքով է զբաղվել: Այդ մասին ասվել է երկրի ներքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ: Իսկ ավելի ուշ այնտեղ մահապատժի են ենթարկվել Եմենի 5 քաղաքացիներ` կտրել են նրանց գլուխները, որից հետո խաչել: Եմենցիներին մահապատժի են ենթարկել Սաուդյան Արաբիայի բնակչին խեղդամահ անելու, ինչպես նաեւ մի քանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի