12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Վարչապետի ավտոմեքենային բախված մեքենայի վարորդը պարզաբանում է

Մայիսի 22-ին Henaran.am-ի խմբագրություն զանգահարեց երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղեկցող անվտանգության աշխատակիցների ավտոմեքենային բախված “Ֆոլկսվագեն Պասադ”-ի վարորդը:

Հիշեցնենք, երեկ Նոր Նորքում իրար էին բախվել ավտոմեքենաները, եւ ըստ ականատեսների`”Ֆոլկսվագեն Պասադ”-ի վարորդն ալկոհոլի ազդեցության տակ է եղել:

Վերջինս ներկայացավ որպես Աշոտ եւ ասաց, որ ինքը խմած չի եղել: Երբ նշեցինք, որ ականատեսներն են պատմել, ասաց. “Ինչի՞ց են եզրակացրել, հետազոտե՞լ են, ստուգե՞լ են”:

Այլ մանրամասներ նա չասաց: Միայն նշեց, որ ոստիկանությունը արդեն նախաքննություն է սկսել: Ոստիկանության պաշտոնական կայքում վթարի մասին տեղեկություն չկար տեղադրված:

Մեր հեռախոսազանգին` ոստիկանության լրատվության վարչությունից պատասխանեցին, որ կճշտեն եւ ավելի ուշ կտեղեկացնեն:

Ըստ նրանց, կայքում տեղադրվում են  ավտովթարների այն դեպքերը, որոնց հետեւանքով մարդիկ մարմնական վնասվածքներ են ստանում:  

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ