08 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Վովայի “հրեշտակները” Արցախում էլ

Մայիսի 21-ից աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում էր ՀՀ ոստիկանության պատվիրակությունը՝ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ:

Մայիսի 21-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանդիպում ունեցավ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հետ:

Հանդիպման ընթացքում, որին մասնակցում էր Լեռնային Ղարաբաղի ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը, քննարկվեցին Հայաստանի և Արցախի ոստիկանությունների համատեղ աշխատանքի ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող, ինչպես և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Վլադիմիր Գասպարյանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որին ներկա էին ԼՂՀ ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը, ոստիկանության ղեկավար կազմը, ծառայությունների և ստորաբաժանումների պատասխանատուները:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին երկու իրավապահ կառույցների աշխատանքի առավել սերտացմանը, ծառայության որակի բարելավմանն ու հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանն ուղղված համատեղ գործողությունների խնդիրներ:

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը  դատարկաձեռն չէր գնացել Արցախ: Նրանք արցախցի գործընկերներին նվիրեցին ՊՊԾ գնդի հատուկ գումարտակի համազգեստներ և նույն տարբերանշաններով ավտոմեքենա. շուտով “հրեշտակները” կսկսեն պարեկել նաև Ստեփանակերտի փողոցներում:

Մայիսի 22-ին ՀՀ ոստիկանության պատվիրակությունը վերադարձավ Ստեփանակերտից:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ