06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ցմահ դատապարտյալը 20 տարի պատիժը կրելուց հետո պետք է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման իրավունք ունենա. իրավապաշտպան

Հայաստանում ցմահ դատապարտյալները կորած մարդիկ են համարվում, նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունք է դրսևորվում:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյան` նկատելով, որ երբ Եվրոպայի պահանջով Հայաստանում վերացվեց մահապատիժը, պահանջ էր դրված նաև վերանայել դատավճիռները հետագայում:

“Ցմահ դատապարտյալը 20 տարի պատիժը կրելուց հետո պետք է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման իրավունք ունենա: Անհրաժեշտ է նաև վերանայել ցմահ դատապարտման շեմը` 18-ից 21 դարձնելով: ԲՀԿ-ն էր նման նախաձեռնությամբ հանդես եկել էր, սակայն այն մերժվեց”,-նկատեց իրավապաշտպանը:

Ա. Իշխանյանը մեջբերեց նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի խոսքերը, ով դեմ էր հանդես եկել այդ նախաձեռնությանը` պատճառաբանելով դա բանակում հանցագործությունների թվի հնարավոր ավելացմամբ:

“Սա պատժող մարդու մտածողություն է: Սովետական ժամանակի պաշտոնյայի մտածելակերպ է և հարիր չէ այժմյան ժամանակաշրջանին: Ինչ է` երիտասարդը մտածում է, որ օրենքը այսպես է սահմանում, արի այսպես անեմ”:

Նա նշեց, որ խոսքը չի վերաբերում բոլոր ցմահ դատապարտյալներին: “Հայաստանում արդարացման վճիռները հասնում են 1 տոկոսի, իսկ Եվրոպայում`10 տոկոսի: Դա խոսում է այն մասին, որ դատարանները Հայաստանում անկախ չեն, ինքնուրույն որոշումներ չեն ընդունում և չեն ընդունում իրենց սխալները”:

Հայաստանի 104 ցմահ դատապարտյալներից  22-ը դատապարտվել են մինչև 21 տարին լրանալը, որոնցից 15-ը զինծառայության ընթացքում են ցմահ դատապարտվել:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ