10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ձերբակալվել են ԱԱԾ կողմից

Ազգային  Անվտանգության ծառայության կողմից իրականացված  միջոցառումների արդյունքում ս.թ մայիսի 18-ին  Երեւան քաղաքում ձերբակալվել են Արսեն Ռոբերտի Ավետյանը եւ Արկադի Արշավիրի Վարդանյանը, որոնք կասկածվում են Արսեն Ավետյանի հոր` Ռոբերտ Աբրահամի Ավետյանի սպանությունը նախապատրաստելու մեջ:

Ըստ ձեռք բերված տվյալների` Արսեն Ավետյանը եւ Արկադի Վարդանյանը  պլանավորել, միջոցներ են ձեռք բերել եւ պայմաններ ստեղծել Ռոբերտ Ավետյանին  թունավորելու միջոցով նրա գույքին տիրանալու համար:

Իրավասու մարմինների կողմից  օրենքով սահմանված պատշաճ իրավական ընթացակարգի  շրջանակներում ստացված  տեղեկությունների հիման վրա դեռեւս 2013թ. մայիսի 17-ին հարուցվել էր  քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104 հոդվածի 2-րդ մասին 7-րդ եւ 8-րդ կետերի հատկանիշներով / մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով սպանության  նախապատրաստություն/:

Նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:

Կատարվել են մի շարք անհետաձգելի քննչական գործողություններ: Ներկայումս նախաքննության մարմինը քննարկում է կասկածյալներին մեղադրանք  առաջադրելու, նրանց արարքներին իրավական գնահատական տալու, ինչպես նաեւ խափանման միջոց  ընտրելու հարցերը:

Քրեական գործի քննության վերաբերյալ հետագա տեղեկատվությունը  կտրամադրվի հաշվի առնելով նախաքննության բնականոն ընթացքի եւ  համակողմանիության միաժամանակյա ապահովման անհրաժեշտությունը:

 

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ