17 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

”Շերիֆի” պատմությունը

”ԱՄՕ” մամուլի ծառայությունը  հայտարարոթյուն է տարածել` մեկնաբանելով այսօր տարածված լուրերը, թե ”Զվարթնոց” օդանավակայանի անվտանգության ծառայության պետ ”Շերիֆ” մականունով Կարեն Բաբայանը փորձել է մաքսանենգ ճանապարհով անցկացնել ֆրանսիահայ նկարիչ Գառզուի նկարները, սակայն չի հաջողվել:

Պարզաբանման մեջ ասված է.

”Տեղեկատվությունն, իբր Կարեն Բաբայանը փորձել է ”արժեքավոր արվեստի գործեր” Հայաստանից արտահանել, չի համապատասխանում իրականությանը:

”Արմենիա Միջազգային Օդանավակայաններ” ՓԲԸ անվտանգության մենեջեր Կարեն Բաբայանը սույն  լիտոգրաֆիան ձեռք է բերել Աբովյան փողոցում գտնվող հուշանվերների խանութից 85 000 դրամով (վճարման կտրոնն առկա է): Անհարկի շահարկումներից խուսափելու համար Բաբայանն ինքն է լիտոգրաֆիան թողել մաքսային ծառայությունում, որտեղ այն գտնվում է այս պահին: Փորձագիտական եզրակացությունից հետո, հուշանվերը կվերադարձվի Կ. Բաբայանին, երբ վերջինս վերադառնա արձակուրդից”:

 

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ