10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Ինչու է զինվորը ՛՛կուրիլկայում՛՛ կրակ բացել. սպանության մանրամասները

ՊՆ-ին մոտ կանգնած Henaran.am –ի աղբյուրների փոխանցմամբ` համապատասխան մարմինները պարզել են զինծառայող Լյուքս Խաչատրյանի սպանության հանգամանքները : Ըստ լավատեղյակ աղբյուրների` դեպքը տեղի է ունեցել այսպես.

“ Դեպքը տեղի է ունեցել պահակատանը: Շարքային զինծառայող Դավիթ Խաչատրյանը  կանգնած է եղել դռան մուտքի մոտ` որպես մուտքի ժամապահ: Լյուքս Ստեփանյանը, Հրաչյա Սարգսյանը և ևս 2 ժամկետային զինծառայողներ նստած են եղել ժամապահից մի քանի մետր հեռավորության վրա: Պահակատան ծխարանում` “կուրիլկայում” զինվորները կատակել են միմյանց հետ, ինչն աստիճանաբար վերածվել է վիճաբանության, հայհոյանքների: Դավիթ Խաչատրյանը սպառնացել է կրակել: “Չես կարա կրակես” պատասխանին հաջորդել են կրակոցները”:

Արդյունքում` Լյուքս Ստեփանյանը մահացել է,  իսկ Հրաչյա Սարգսյանը գլխի շրջանում ստացել հրազենային վիրավորում: Նա ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժնմունքում:

Հիշեցնենք, դեպքը տեղի է ունեցել մայիսի 15-ին ժամը 15:30-ի սահմաններում` Նոյեմբերյանի զորամասում:

Սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի ծնողները համոզված են, որ դեպքը տեղի չէր ունենա, եթե զորամասում անհրաժեշտ վերահսկողություն լիներ : 

Ի նշան բողոքի նրանք պատրաստվում էին տղայի դիակը բերել Երևան և դնել կառավարության շենքի մոտ: Սակայն փոխել են իրենց որոշումը միայն ՊՆ նախարար Սեյրան Օհանյանին հանդիպելուց հետո:

ՊՆ խոսնակը մեզ հետ զրույցում նշել է, որ այս միջադեպի հետեւանքով ՊՆ-ում մի շարք պաշտոնյաներ կազատվեն աշխատանքից: Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ ազատման գործընթացն արդեն մեկնարկել է: 

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ